Այս էջը սրբագրված է

նում,— և ոչինչ՝ գոհ էր իր վիճակից։ Մոռացանք Օսեփ Նարիմսւ– նովին. հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը միանգամայն լքել էր իր հաշտարար գործունեությունը և բժիշկ Սերգե Կասպսւրիչի հետ միասին դարձել էր Զինվորական Գերագույն Ատյանի անդամ, այսինքն մենակ ինքը, Օսեփ Նարիմանովն էր՝ անդամ, իսկ բժիշկ Սերգե Կասպարիչը— այդ Գերագույն Ատյանի նախագահն էր, քաղաքի ու շրջանի ամենւսաղդեցիկ մարդը, այո՝ նույնիսկ ասողներ կային, որ ավելի ազդեցիկ, քան ինքը՝ Մազութի Համոն։— Բայց մենք, իհարկե, չենք հավատում նման երեխայամիտ կարծիքներին։ Այսպիսով, ինչպես տեսնում եք, ամեն ինչ փոխվել էր և ընդունել միանգամայն նաիրյան կերպարանք։ Նաիրի՚ն էր, հին, երաղյալ, հաիտենական Նաիրին, որ տարիների մուժից, մշուշից ելած՝ առել էր իրական կերպարանք։ Եվ ամեն ինչ լավ էր գնում, նույնիսկ կարելի է ասել, որ կատարյալ հանգիստ ու խաղաղություն կտիրեր նաիրյան այդ քաղաքում և շրջանում, եթե չլինեին մի շարք ստոր, անպատկառ, նաիրադավաճան մարդիկ, որոնք խանգարում էին նորաստեղծ նւսիրապետւււթյան հանգիստը։ Եվ ո՛վ գիտե՝ կկատարվեի՞ն արդյոք հետագա դժբախտ ու ահավոր դեպքերը, եթե չլինեին այդ ստոր, անպատկառ, նաիրադավաճան մարդիկ։ Երևակայո՞ւմ եք՝ դրանք, այդ ստոր, դավաճան, անպատկառ մարդիկ, դեմ էին «գրավված վայրերի» պաշտպանության, ինչ-որ խաղաղություն էին պահանջում այդ ստոր, դավաճան, ազգուրաց մարդիկ, երբ դեռ չէր գետնահարված ոսոխը, ավելին՝ երբ իր վերջին հորդաները հավաքած՝ թափթփուկ բանակներով պատրաստվում էր «գրավված վայրերը» խուժել, վերըստին հրի ու սրի մատնել այնքան դժվարություններով վերջապես ազատագրված երկիրը Նաիրի... Հասկանո՞ւմ եք՝ ղուշը, ինչպես ասում էր Հաջի Օնիկ էֆենդին, երկնային թռչունը եկել, իր ոտքով մեր ձեռն էր ընկել, իսկ այդ ստոր պարոնները պահանջում էին, որ մենք մեր ձեռքով վերցնենք ու բաց թողնենք ւսյդ ղուշը՝— հանուն ինչի՞, կամ, ինչպես նույն Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆն էր ասում— անունն ի՞նչ դնենք... 0, ոչ մի անուն չէր կարելի դնել այդ նաիրուրաց տխմարությանը, քան այն անունը, որ դրել էր Տեղական Կոմիտեն, ոքչ «Ընկերությունն» ինքը, և այդ անունն էր, ինչպես քանիցս կրկնել ենք արդեն ի միջի այլոց— «Ազգային դավաճանությունը»։ Եվ ովքե՞ր էին դրանք, և ո՞վ էր դրանց ղեկավարը.—մի քանի լղրճուկ սինլըքորներ, ինչպես ասում էր Համո Համբարձումովիչը. կամ Հայվտրա սանքյուլոտներ, ինչպես կարծում էր անգլիախոս ֊148–