Հաջի Օնիկ էֆենդին և չհասկացողին թարգմանում ու հասկացնում, որ սանքյուլոտներ նշանակում է— անվարտիք շներ, կարծես թե վարտիքավոր շներ էլ են լինում... Եվ ո՞վ էր, ո՞վ էր, ինչպես ասա¬ ցինք, դրանց ղեկավարը, կամ, ինչպես էլի նույն Հաջին էր ասում— «վերի գլուխը».— արյունարբու մի սկյութ, ռսացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վագոնով հայրենիք վերադարձած՝ չին զորքերու և անվարտիք ավարաներու օգնությամբ ներսերում խլել էր արդեն իշխանությունն ու հանձնել այն գերմանացիներին՝ այդպիսով գլուխ բերելով իր այն խոստումը, որ տվել էր արյունարբու Վիլհելմ կայսեր... Ահա՛ թե ավքե՞ր էին դրանք և ահա թե ո՛վ էր դրանց «ամենավերին գլուխը», այսինքն՝ ամենամեծ ղեկավարը։ Եվ, երևակայո՞ւմ եք, ընթերցող— այդ ժամանակ արդեն պարզվել էր (գոնե այդպես էր ինձ հավատացնում պ. Աբոմարշը), որ նաիրյան այդ քաղաքում այդ սանքյուլոտների, այսինքն անվարտիք շների ղեկավարն է եղել,— հասկանո՞ւմ եք՝ սույն Հաջու խոսքերով ասած՝ այն «շանսատակ եղած» Կարո Դարայանը, որի սպանողներին զուր տեղն էր իր թանկագին ժամանակն ու անսպառ եռանդն անձնվիրաբար մսխելով՝ այնքան տենդագին որոնում ընկ. Վառոդյանը։ «— Շունը շան մահով կսատկի»— ասում էր այդ առթիվ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, և նա, թերևս, իրավունք ուներ, որովհետև, պե՞տք է վերջապես մի կերպ արտահայտություն գտներ այդ պատկառելի նաիրցու անձնուրաց նաիրասիրությունը։ Ահա թե ոքվ է եղել Կարո Դարայանը, ընթերցո՛ղ, իսկ մենք դեռ ցավում էինք նրա եղերական մահվան համար և անվերապահ հավատ էինք ընծայում նրա ամեն մի խոսքին։ Իսկ նրա ընկերնե՞րը. ու(ոքե՞ր էին նրանք նաիրյան այդ քաղաքում.— առաջինը՝ Կարո Դարայանի խորհրդավոր սպանությունից հետո քաղաքից անհայտ անհետացած պ. Մարուքեն էր, ընկ. Վառոդյանի հորջորջած այդ պ. Դրաստամատյանը, և ապա— մեղ քաջ ծանոթ «ծամը կտրած» չակերտավոր «օրիորդ» օր. Սաթոն և էլի մի քանի նման արարածներ, մի երկու հոգի, որ վակզալի մոտերքը հավաքված՝ գլխահան էին անում վակզալի բաշիբուզուկներին, այսինքն երկաթուղային բանվորներին ու ծառայողներին և ֆրոնտից փախած դեզերտիրներին։—Ահա՛, ահա՛, ընթերցող, թե ոքվքեր էին նաիրյան այդ քաղաքի և նորաբողբոջ նաիրապետության հանգիստը խանգարողները, դրանք էին, այդ ստոր, նաիրուրաց, նաիրադավաճան մարդիկ, որ մրոտ, կամ, տեր Հուսիկ քահանա— Խաչագողի խոսքով ասած «խլնքոտ» քթներն ամեն — 149 —
Էջ:Երկիր Նաիրի.djvu/163
Այս էջը սրբագրված է