Այս էջը սրբագրված է

տկար գրիչը պատկերել այդ դեպքերն այնքան սրտակեղեք ու ահավոր, որքան սրտակեղեք ու ահավոր էին նրանք իրականում։ Մենք ավելի քան կասկածում ենք դրան, ընթերցողդ, որովհետև դժվար թե մեր հնամյա արևի ներքո գտնվի մի գրիչ, որ պատկերել կարողանա այդ վերջին դեպքերը, պատկերել այնպես, որ բիզ-բիզ կանգնեն ընթերցողի մաղերը, կսկծից ու ցավից խորովվի ընթերցողի սիրտը, և այրող, այրող, այրող արցունքները թափվեն ընթերցողի աչքերից։ Մենք չենք հավատում, որ դա կհաջողվի մեզ, ընթերցո՜ղ, և բարկությունից ու ցավից ուղում ենք դեն նետել մեր գրիչը, չգրել, չվերջացնել պոեմանման այս վեպը, որ առանց այդ էլ բավականին երկարեց,— բայց ահա իմ, հեղինակիս, ուղեղի խորհրդավոր գաղտնարանից ելնելով՝ խուժում են հոգևոր հայացքիս առջև սև, մրուրե, արյունալի դեպքեր ու դեմքեր,— և ես կրկին վերցնում եմ գրիչս՝ ընդհատված պատմությունս շարունակելու։

  Այս անգամ ևս պատմությունն սկսվեց նրանից— այսինքն էլի իրանից՝ Համո Համբարձումովիչից—Մաղութի Համոյից... Եվ ինչ¬ պե՞ս կարոդ էր իրանից, այսինքն՝ Համո Համբարձումովիչից— Մազութի Համոյից չսկսվել, երբ, ինչպես հայտնի է արդեն, ոչ միայն նաիրյան այդ քաղաքը, այլև ամբողջ Նաիրին նրա շուրջն էր դառնում, և ոչ միայն շուրջը դառնում, այլև, ինչպես գիտենք, հառել էր նրա ուղեղից՝ նրա, Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ ուղեղայինը դարձել էր, կամ համարյա թե դարձել էր երկրային, դարձել էր — համարյա փաստ... Այո՜, այս անգամ ևս սկսվեց նրանից, որ քաղաքում հանկարծ լուրեր տարածվեցին, թե Համո Համբարձումովիչ Ասատուրովը— Մաղութի Համոն գրավված վայրերն է մեկնում, իբր արտակարգ լիազոր՝ տեղում դիմադրություն կազմակերպելու համար։ Դրա հետ զուգընթացաբար քաղաքում պտտվել սկսեցին լուրեր, թե շարժվել է արդեն ոսոխը և գալիս է նաիրյան այդ քաղաքի վրա. գալիս է սելավանման, քար ու քանդ անելով այն ամենը, ինչ որ գտնում է իր ճանապարհին։ Այսպիսի* ահա լուրեր պտտվել սկսեցին այդ առավոտ քաղաքում, և այս լուրերի հետ մեկտեղ, սրանց զուգընթաց՝ պտտվել սկսեցին քաղաքում— ոչ թե ուրիշ լուրեր, այլ կենդանի մարդիկ, քաղաքում պտտվող այդ ոչ թե լուրերը, այլ կենդանի մարդիկ մտնում էին տները և տներից դուրս էին բերում— ոչ թե իրեր, այլ զենքի ընդունակներին ու քշում կայարան, քշում ֆրոնտ; Եվ այս ամենը կատարվում էր ոչ թե այնպես, քամու - 151–