Այս էջը սրբագրված է

պես էլ անհասկանալի մնացած պատճառով, որ Մազութի Համոն, թեկուզ և ժամանակավորապես, թողեց իր հայրենի քաղաքը, իսկ ի՛նչ կարող Էր անել այդ քաղաքն առանց Մազութի Համոյի, սւյսին– քըն՝ առանց այն առանցքի, որի շուրջը դառնում Էր քաղաքը։ Պարզաբանենք մեր միտքն օրինւսկով։ Օրինակ՝ «— Ո՛րն է ֆայտոնի նպատակը»— հարցնում Է մի անգամ Քոռ Արութին Մեռելի Ենոքը. բայց Քոռ Արութը չի իմանում, և քանի որ Քոռ Արութը չի իմանում, իր տված հարցին պատասխանում Է ինքը, Մեռելի Ենոքը. «— Ֆայտոնի նպատակը օսն է»։— Այսպես Է պատասխանում իր դրած հար¬ ցին Մեռելի Ենոքը և պարզաբանում հետո.— «էնիկ որ չեդնի— ֆայտոնը չի էրթա»։— Եվ մենք միանգամայն համամիտ ենք Մեռելի Ենոքին։— Այղպես Էլ տվյալ դեպքում։ Երևակայեցե, ընթերցող, որ, ինչպես նաիրյան այդ քաղաքը, այնպես էլ ամբողջ Նաիրին, Մեռելի Ենոքի տերմինով ասած մի հսկա «ֆայտոն» է, իսկ Համո Համբարձումովիչը— Մազութի Համոն՝ նրա «օսը». է, ի՞նչ կարող է անել «ֆայտոնը», այսինքն նաիրյան այդ քաղաքը, կամ ամբողջ Նաիրին, առանց «օսի»— այսինքն Համո Համբարձումովիչի— Մազութի Համոյի։ Հարցնում ենք՝ ի՞նչ կարող է անել։ Պատասխանը մեկն է.— ոչինչ ու ոչինչ։— Կքանդվի, տեղում կմնա՝ կփտի ու կթափվեն մասերը, ինչպես քայքայվող դիակի մասեր։ Եվ այս հան¬ գամանքն ավելի պարզ ու հասկանալի կլինի, եթե հիշենք, որ Մազութի Համոն ոչ միայն «օսն» էր նաիրյան այդ քաղաքի, այլև հոգին։ Դե երևակայեցեք հիմա մարմնի դրությունը՝ առանց հոգու, ի՞նչ կլինի մարմինը, եթե հեռանա հոգին։— Սրա էլ պատասխանը մեկն Է.— կքայքայվի, կտարալուծվի, մարմին կազմող քիմիական տարրերն ամենքը մի կողմ կփախչեն ու կմնա ի՞նչ, ոչինչ, կմնա— մահ, մոռացության ւքշուշ— բաց տարածություն։ Եվ նույնը, ճիշտ նույնը կատարվեց նաիրյան այդ քաղաքի, ապա և ամբողջ Նաիրիի հետ, հենց որ Մազութի Համոն թողեց այդ քաղաքը և գրավված վայրերը գնաց՝ տեղում դիմադրություն կազմակերպելու...

 Մե՜ծ, մե՜ծ, անասելի սխալ էր Մազութի Համոյի բացակայելը քաղաքից, հետո, երբ նա վերադարձավ գրավված վայրերից— արդեն ուշ էր, քայքայվել էր արդեն քաղաքի մարմինը և ոչ մի հոգի չէր կարող այլևս կենարար շունչ փչել ու վերստին գոյություն պարգևել այդ քայքայված մարմնին։ Ավելին՝ հետո, երբ Մազութի Համոն վերադարձավ արդեն գրավված վայրերից ոչ միայն ի վիճակի չեղավ - 154֊