Նույն այդ դառնադառը մենակության վիճակին էին վաղուց արդեն ենթակա թե՛ Օսեփ Նարիմանովը, թե՜ Գեներալ Ալոշը, թե՜ տեր Հուսիկ քահանա—Խաչագողը,— բոլո՜րը, բոլորը, բոլոր պատկառելի նաիրցիները՝ Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի բնակիչները։ Ասենք բացառություններ էլ, իհարկե, կային, ու այդ տխուր բացա−ռությունների մեջ էին Տելեֆոն Սեթոն, Մեռելի Ենոքը, Քոռ Արութը, հայտնի ճաշարանատեր Բոչկա Նիկոլսւյը Ա շատ ու շատ նման, թեկուզև Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի վրա խանութ ունեցողները, բայց էապես հասարակ, մանր–ւ(ունր մարդիկ։ Սրանք բոլորն էլ իրենց ընտանեկան հարկի ներքո դեռևս վայելում էին ընտանեկան կյանքի բոլոր քաղցրությունները։ Իսկ ինչ վերաբերում է վերի թաղերի, այսինքն Բերդի և Առաքելոց եկեղեցու թաղերի բնակիչներին՝ դրանք բոլ՛որն էլ տեղները նստած էին մնացել, և ընկ. Վառոդյանի հրամաններին հետևելով՝ նստած էլ մնում էին, որպեսզի խուճապ չառաջացնեն։ Բայց շա՛տ բան էր կախված այդ վերի թաղերի բնակիչներից, այդ «բռի անասուններից», ինչպես անվանում էր նրանց վարսավիր Վասիլը, որը, ի դեպս, վաղուց արդեն փակել էր իր հռչակավոր վարսավիրանոցը և ռազմաճակատ էր գնացել, ուր, ընկ. Վառոդյանի կողմից նշանակված լինելով՝ մթերքներ էր հայթայթում նաիրյան բանակին։ Թե ինչո՛վ բացատրել վարսավիր Վասիլի այս տարօրինակ քայլը— չգիտենք, սակայն այդ բանն սո|ելի քան լավ գիտեր Հաջի Մանուկոֆ էֆենդին, որ նույնպես «հայթայթող» էր, բայց ոչ թե «փինթի», ինչպես վարսավիր Վասիլը, այլ— խոշոր, անգամ ամենախոշոր, խոշորագույն «հայթայթող»։ Այոք, նոսրացել էր քաղաքի բնակչությունը, սակայն այս նոսրացումն հարկավոր է հասկանալ ոչ թե քանակի, այլ որակի իմաստով, քաղաքից հեռացել էին արդեն ամենապատկառելի քաղաքացիների ընտանիքները, բայց ղրանց տեղը շրջանի գյուղերից քաղաք էին թափվել հազարավոր նոր ընտանիքներ, որոնք լցրել էին փողոցները սայլերով, եզներով, կովերով, երեխաներով և տնային այլ անասուններով, բացի տղամարդկանցից, որոնց վաղուց արդեն ռաւլմաճակատ էին ուղարկել ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները։ Քաղաքի որակն էր փոխվել ամբողջովին— ահա՜ թե ինչ. ու փոխվել էր քաղաքի տեսքը։ Եվ այս հանգամանքը մեծ մտահոգությ՛ուն էր պատճառում ընկ. Վառոդյանին. բայց, չնայած նրա մի շարք ավելի քան խստագույն հրամաններին— այնպես էլ չհաջողվեց շրջանից փախած այդ «վախկոտ ոչխարներին» իրենց տեղերն ուղարկել, նրանք չգնացին, չնա– - 157֊
Էջ:Երկիր Նաիրի.djvu/171
Այս էջը սրբագրված է