Այս էջը սրբագրված է

յած անգամ նրան, որ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները քանիցս վարձեցին մտրակային լեզվի փոխել ընկ. Վառոդյանի հրամանների նաիրյան քաղցր լեզուն։ Չօգնեց, ոչինչ չօգնեց, դրանք մնացին քաղաքում, անբան անասունների նման թափված մնացին նաիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում ու լցրին այդ ոչ այնքան էլ չքնաղ փողոցներն իրենց ահռելի գարշահոտությամբ։— Երևակւսյո՞ւմ եք՝ հենց այդտեղ, նաիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում էլ նրանք ուտում էին ու քնում և կատարում իրենց բոլոր բնական առաքումները։ Բայց ընկ. Վառոդյանին ջղայնացնողը գերազանցապես այն էր, որ դեզերտիրների կատարյալ բույներ էին դարձել փողոցներում, բակերում ու այգիներում թավւված մարդկային այդ գարշահոտ կույտերը, ռազմաճակատից փախչում էին ռազմիկները և պահվում դրանց մեջ, դրանց սայլերի արանքում, վերմակների տակերը և նույնիսկ իրենց կանանց ու մայրերի փեշերում։ Եվ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները, իրենց ամոթխածությունը մի կերպ զսպելով՝ շատ անգամ ստիպված էին լինում դեզերտիրներ որոնել... շրջանից փա՜խած այդ կանանց փեշերում։ Բայց այս բոլորը դեռ էլի ոչինչ, մի կերպ կարող էր հարթվել, սակայն քաղաքի մեծագույն դժբախտությունն այն եղավ, որ մի գեղեցիկ օր էլ ընկ. Վառոդյանը և Սերգե Կասպարիչը նկատեցին, որ քաղաքում փակվել են համարյա բոլոր խանութները։ Ընկ. Վառոդյանը և Սերգե Կասպարիչը, որ Մազութի Համոյի գնալուց հետո նրա տեղակալն էր Տեղական Կոմիտեում և Քաղաքային Խորհրդում, շուտափույթ կերպով մի հրաման արձակեցին, որ խանութները բացվեն, բայց, ավաղ, խանութները չբացվեցին, իսկ ժողովուրդը մթերք էր ուղում—չայ, սապոն, նավթ, քուցկի և էլի հազար ու մի նման զահրումար։ Տեսնելով, որ անելանելի է դրությունը, Քաղաքային Խորհրդում մի ինչ-որ վերի թաղեցի հարց բարձրացրեց, որպեսզի խանութներից մի քանիսը ջարդեն, և Քաղաքային Խորհուրդը ինքը վաճառել սկսի այդ խանութների ապրանքները։ Ինչպես և կարելի էր սպասել, առաջարկն ընդունվեց միաձայն։ Բայց ցավալին այն է, որ երբ ջարդեցին խանութները— դուրս եկավ, այսինքն ոչինչ էլ դուրս չեկավ խանութներից— խանութները դատարկ էին, ինչպես Քոռ Արութի ձախ աչքը... Հարց՝ ո՞ւր էին այդ խանութների ապրանքները։ Պատասխան՝ չկային—և ուրիշ ոչինչ։ եվ այն էլ ոչ միայն ապրանքները չկային, այլև իրենք— ապրանք– նեոհ տերերր. զարմանալի հրաշքով վերացել էին նրանք նաիրյան - 158֊