այդ քաղաքից, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին։ Գուցե ռազմաճակա՛տ էին գնացել նրանք, կարող է հարցնել ընթերցողը, բայց մենք ստույգ տեղեկություններ ունենք, որ նրանք այնտեղ չէին։ Եվ սա էլ, այս ամենն էլ դեռ հեչ, եթե չլիներ քաղաքը և ռազմաճակատը քայքայող ամենամեծ չարիքը, որի մասին քանիցս թեթևակի հիշատակեցինք,— դեղերտիրությունը։ Ամեն առավոտ տներից ու փողոցներում թսւփւ|ած մարդակույտերից, սայլերի արանքից և նույնիսկ կանանց փեշերի տակից հազարներով հանում էին ու ռազմաճակւստ ուղւսրկում դեզերտիրների հարյուրավոր խըմ– բեր,— բայց գիշերը, մութն ընկնելուն պես, նրանք կրկին փախչում ու քաղաք էին վերադառնում բազմաթիվ խմբերով, և հաջորդ առավոտ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից էլի ճակատ քշվում, որ մութն ընկնելուն պես նորից վերադառնան քաղաք։ Չարիք էր, անասելի չարիք, նաիրյան խայտառակություն։ Ի՜նչ միջոցներ ասես, որ ձեռք չէին առնում անասելի այդ չարիքի ւսռաջն առնելու համար Զինվորական Գերագույն Ատյանի նախագահ բժիշկ Սերգե Կասպարիչը և Բերդի հրամանատար ընկ. Վառոդյանը. սրանց հրամանով՝ ծեծի, հրապարակային ամբաստանության, թքի ու մրի էին ենթարկվում այդ նաիրադավաճան լրբերը, բայց չէր օգնում ոչինչ, դրությունը նույնն էր մնում, նորից փախչում էին ռազւքաճա– կատից, ինչպես սարսափած ոչխարներ, և ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից նորից ճակատ էին քշվում թքելով ու մրելով։ Պարզ է, որ այսպես չէր կարող շարունակվել, հարկավոր էր գերագույն միջոցի ոԻ^ել, բայց այդ գերագույն միջոցին դիմելուց առաջ հարկավոր էր գտնել չարիքի արմատը։ Եվ չարիքի արմատը գտնվեց, և այդ չարիքի արւքատը գտնողը, այսինքն ոչ թե գտնողը, այլ այդ արմատի վրա առաջին անգամ մատ դնողը էլի* ինքն էր, նույն .ինքը՝ հանճարեղագույն Մաղութի Համոն, որ համապատասխան բովանդակությամբ գրություն էր ուղարկել ռւսւլմաճակատից։ Այո, նա* էր էլի, էլի նույն հանճարեղագույն Մազութի Համոն, որ իր վճռական մատը վերջապես կարողացավ դնել չարիքի իսկական արմատի ւլրա. ասում ենք կարողացավ «մատը դնել», որովհետև այնքան էլ, վերջ ի վերջո, դժվար բան չէր այդ արմատի գտնելը, որովհետև նա, այդ արմատը, ոչ թե թաղված էր գետնում, ինչպես ամեն մի արմատ, այլ ցցված էր դուրս, ինչպես նաիրյւսն մի քիթ, և վաղուց արդեն բոլորն էլ տեսնում էին այդ չարաբաստիկ քիթը, այսինքն արմատը։ Բայց— մի բան տեսնելը, տարբեր բան՝ տեսածի վրա վճռա– - 159֊
Էջ:Երկիր Նաիրի.djvu/173
Այս էջը սրբագրված է