կան կերպով մատ դնելը։ Տեսնում էին, այդ չարաբաստիկ արմատը բոլորն էին տեսնում, բայց, կրկնում ենք, Մազութի Համոն էր միայն, որ ժամանակին մատնանիշ սւրավ այդ արմատը և առւսջարկեց այն հիմքից պոկել և դեն շպրտել, ինչպես վարակող մի սպի։ «— Դեզերտիրությսւն արմատը հարկավոր է տեսնել այն նաիրադավաճան սրիկաների մեջ, որոնց առաջնորդն էր մեր քաղաքում անհայտ չարագործների (հարկավոր է ասել բարեգործների, փակագծում ավելացրել էր Մազութի Համոն) ձեռով շանսատակ եղած Կարո Դարայանը»—այսպես էր գրել ռազմաճակատից ուղարկած իր նամակ-հրա– հանգում Մազութի Համոն.— «— Դրանք լցվել են հիմա ռազմաճակատը և դեզերտիրություն են քարոզում մեր արի զինվորներին, դրանք խոստանում են զինվորներին հող, խաղաղություն ու հան– գըստություն և նման լկտի միջոցներով քայքայում են մեր բանակը»— գրել էր Մազութի Համոն իր այդ հրահանգ-նամակում։— «Դրանց վերաբերմամբ հարկավոր է ամենախիստ միջոցների դիմել, չքաշվել անգամ գնդակահարությունից»— հրահանգել էր վերջում Մազութի Համոն և հրահանգի վերջին տողերը երեք անգամ ընդգծել. Մազութի Համոյի այդ ընդգծումներն են ահա, որ մենք անվանում ենք «մատ դնել»։— Եվ իրոք որ. Մազութի Համոյի այդ հրսւհանգ-նամակն ստացվելուց հետո բոլորը բաց արին աչքերը ու մնացին, ինչպես վարսավիր Վասիլը կասեր— «էշ կտրած».— այղ ո՞նց էր, որ իրենք չէին հասկանում այդպիսի հասարակ մի բան, հասարակ, նոՀւ, ինչպես օրվա լույսը։ Այսպես թե այնպես՝ չարիքի արմատը գտնվւսծ էր արդեն Ա ահա ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորներն սկսեցին այդ արմատը պոկելու համար արտակարգ պատրաստություններ տեսնել։ Հիշում եմ՝ քաղաքի մեյդանում ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները գեղեցիկ մի օր իրարից մի հեռագրասյան հեռավորությամբ կանգնեցրին երկու հեռագրասյուն և դրանց վրա խփեցին երրորդը։— «էդ ի՞նչ կշինեք, եղբա՛յր»— հարցրեց փափախավորներից մեկին այդտեղ կանգնած երեխաներից մեկը, որ խորին հետաքրքրությամբ ու ակնածանքով հետևում էր երրորդ հեռագրասյան վրա նստած արտակարգ փափախավորի արտակարգ շարժումներին։— «Քյսւնդրբազի չվան կըշի– նենք, որ դեզերտիրները վրեն քյանդրբազ խաղան»,— պատասխանեց փափախավորը, և երեխաներն ուրախ հռհռացին, պատկերացնելով երևի, որ բավականին զվարճալի մի բան պետք է լինի այդ զվարճալի դեզերտիրների քյանդրբազությունը։ «Քյանդրբազի չվա– -160–
Էջ:Երկիր Նաիրի.djvu/174
Այս էջը սրբագրված է