նը», ճիշտ է, շինեցին, բայց, ցավոք սրտի, հարկավոր է ասել, որ ոչ արտակարգ փափախավորները և ոչ էլ հիշյալ երեխաներն առիթ ունեցան այդ զվարճալի դեզերտիրների «քյանդրբաղությունը» տեսնելու. հեռագրասյուները կանգնեցնելուց երկու օր հետո, դեպքերի թավալգլոր արագությամբ, նաիրյան այդ քաղաքն ընկավ, և արտակարգ փափախավորների շինած այդ «քյանդրբսւղի չվանի» վրա— օ, ճակատագրի եղերական հեգնանք,— հարկադրված եղան քյան– դըրբաղություն անել— երևակւսյո՚ւմ եք— ինքն ընկ. Վառոդյանը, Սերգե Կասպարիչը — բժիշկը, և Համո Համբարձումովիչ Ասասաւրո– վը—Մազութի Համոն... ճակատագրի տարօրինակ մի խաղ, բախտի եղերական մի հեգնանք էր դա, ընթերցող, որ դեպքերի այնքան ողբերգական ու սխրալի բերումով եզրափակելու եկավ նաիրյան այդ քաղաքի աղետալի պատմությունը... «Հեռագրասյուները» կանգնեցնելու օրն էր հենց, որ Մազութի Համոն անսպասելի կերպով վերադարձավ քաղաք։ Բանն այն է, որ արդեն գրավված էին գրավված վայրերը, ավելին՝ ոսոխը, Հավիտենական Հիվանդը, անսպասելի մի հրաշքով արդեն անցել էր սահմանի այս կողմը և եկել, իր թափթփուկ բանակներն էր դրել քաղաքից 30 վերստ հեռավորության վրա։ Սարսափ առած նախիրների նման՝ նաիրցի ռազմիկները, փախել էին ոսոխից ու լցրել քաղաքը, էլ ոչ «դեզերտիր» էր մնացել, որ քյանդրբաղ խաղացնեին, ոչ բան. հո չէ՛ր կարելի մի ամբողջ բանակ երեք հեռագրասյուն վրա քյան– դըրբաղ խաղացնել։ Թե ի*նչ էր ներկայացնում քաղաքն արդեն— դժվար է նկարագրել։ Երևւսկւսյեցեք, ընթերցող, որ մի առավոտ վեր եք կենում ձեր տեղից Ա ուզում եք շորերդ հագնել, բայց տեսնում եք, որ անհասկանալի մի հրաշքով քանդվել են ձեր շորերի բոլոր կարերը, վերցնում եք ձեր շապիկը— թափվում են շապկի մասերն առանձին-առանձին՝ թևը մի կողմ է գնում, օձիքը մի կողմ, մնացածը— ուրիշ մի կողմ, վերցնում եք ձեր վարտիքը— նույնը, դե հիմա սրան ավելացրեք և այն, որ հանկարծ հրդեհ է ընկնում ձեր բնակարանը.— ի՛նչ պիտի անեք, դո՛ւրս վազեք, բայց դուրսը կանգնած են կանայք և երեխաներ, տկլոր հո չե՛ք երևա կանանց և երեխաների աչքին.— նե՚րսը մնաք.— բայց ներսում էլ ձեզ խեղդում է ծուխը, և մի վայրկյան չանցած՝ հրդեհի ալ-կարմիր բոցերն արդեն լիզել կսկսեն ձեր մարմինը... Այսպիսի* ահա անելանելի մի դրության մեջ ընկավ Մազութի Համոն գրավված վայրերից վերա– ֊101 - 1 1 Երկիր Նսփքփ
Էջ:Երկիր Նաիրի.djvu/175
Այս էջը սրբագրված է