Այս էջը սրբագրված է
դառնալիս, քաղաքի, պատկերավոր ասած՝ բոլոր կարերն արդեն քանդվել էին, մասերից ամեն մեկը մի կողմ էր փախել, իսկ քաղաքի շուրջը— հրդեհ էր. ծուխը լցվել էր արդեն քաղաքը և մոտենում էին արդեն քաղաքի ծխախեղդ մարմնին ահավոր հրդեհի ալ-կարմիր բոցերը։ Ի՞նչ էր մնում անելու Մազութի Հսւմոյին. փախչե՞լ, մնա՞լ.— բայց ինչպե՞ս կարող էր, ասացեք խնդրեմ, փախչել Մազութի Համոն. կարո՞ղ էր արդյոք փախչել մարդու հոգին և իր սեփական, հարազատ մարմինը թողնել հրի բերան... Եվ Մազութի Համոն մնաց, ոչ միայն մնաց, այլև իր վրա վերցրեց բովանդակ իշխանությունը, մի վերջին ճիգ ևս, գերմարդկային մի ճիգ գործադրել կամեցավ Մազութի Համոն, որ փրկի դրությունը, բայց դրությունը չփրկվեց.— ուշ էր, բաւխյկանին ուշ էր արդեն, և դրությունը չէր կարող փրկել այլևս ոչ մի, թեկուզև գերմարդկային, ճիգ...
Ո՞նց, ո՞նց փրկեր դրությունը Մազութի Համոն, երբ, ինչպես ասացինք, քանդվել էին արդեն քաղաքի բոլոր կարերը և ոչ մի, թեկուզև հանճարեղագույն, դերձակ չէր կարող այլևս իրար միացնել այդ ոչ միայն իրարից բաժանված, այլև զարմանայի թափով իրարից խույս տալ սկսող, մասերը. Համո Համբարձումովիչի բացակայության ընթացքում այնպիսի մի չտեսնված զարգացման էին հասել քաղաքի, ինչպես ասում են՝ կենտրոնախույս ուժերը, որ այլևս անհնարին էր դրանք ոչ միայն ոչնչացնել, այլև չեզոքացնել։ Երևակայեցեք՝ ընդամենը մի ամիս բացակայությունից հետո քաղաք վերադարձավ Մազութի Համոն,֊֊– և ի՞նչ, առաջին հերթին դեպի Բերդը վազեց Մազութի Համոն և նրա աչքերի առաջ պատկերացավ... 0, այն, ինչ որ պատկերացավ Մաւլութի Համոյի աչքին Բերդում—թող ոչ մի գերագույն հրամանատարի չպատկերանա... Բերդը, նաիրյան արքաների շինած և դարեր շարունակ հազար չարի ու ոսոխի իր քարակերտ կուրծքը դեմ դրած այդ Բերդը, Մազութի Համոն գտավ ողբալի վիճակում...— Զարթնեցին՝ տարիների մուժից, մշուշից ելնելով՝ թունդ առան Մազութի Համոյի– սրտում... երազները, ելան, Մազութի Համոյի դառնաթախիծ սրտից ելնելով՝ Մազութի Համոյի վշտից ու դառնությունից բորբոքված հանճարեղագույն ուղեղը խուժեցին... դարավոր սպասումները... Մի՞թե այսպես էր երաւլել Մազութի Համոն այս օրը. մի՞թե այսպես էր նկարվել Մազութի Համոյի հանճարեղւս– գույն ուղեղում— Բերդը, նաիրյան այս Բերդը՝ հույսով ու սպասումով հարուստ այն հեռու օրերին, երբ «Լույսի» գրասենյակում նըս– տած՚այս օրերն էր երազում ինքը, այն ժամանակ դեռ միմիայն - 162*–