բացի ուրեմն, այդ բազում ժողովրդից, քաղաքում մնացինև սա էր ամենաէականն ու սարսափելին,— ընկեր Վառոդյանը, Սերգե Կասպարիչը֊ բժիշկը, Ա Մազութի Համոն... Մինչև վերջին վայրկյանը նրանք քաջաբար մնացել էին իրենց դիրքերի վրա, մնացել էին բերդում և հենց Բերդում էլ գերի էին ընկել ոսոխին,— ընկել էին թշնտմու արյունարբու ձեռքը։ Այդ ժամանակ գերի ընկածներից ոմանք, որ հրաշքով ազատվել էին հետո, փախել կոտորումից,— այդ հրաշքով ազատվածներից ոմանք հետագայում պատմում էին, որ քաղաք մտնելու երրորդ օրը ոսոխը, մի դաժան նենգամտությամբ, հանձնել էր նրանց հորդաների ձեռքը,֊ որոնք և— երևւսկայո՞ւմ եք— կախել էին ընկ. Վառոդյանին, Սերգե Կասպարիչին— բժիշկին ու իրան՝ Մազութի Համոյին ճիշտ այն երեք հեռագրասյուներից, որ— օ՜, ճակատագրի անօրինակ հեգնանք,— իրա, ընկ. Վառողյւս– նի հրամանով երկու օր առաջ կանգնեցրել էին ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները՝ դեզերտիրներին կախելու համար... Ոսոխից փախածները բավականին մանրակրկիտ կերպով նկարագրում էին այդ սխրալի դեպքը՝ իր բոլոր սրտաճմլիկ մանրամասնություններով, այնպես որ մենք ևս, նրանց պատմածների հիման վրա, կարոդ ենք արձանագրել այստեղ այդ սխրալի դեպքի սրտաճմլիկ մանրամասնությունները։ Դեպքը պատահել է մոտավորապես այսպես։ Բերդը մտնելով, ոսոխի սպաները գտել են ընկ. Վառոդյանին, բժշկին ու Մազութի Համոյին՝ բերդի ամենաբարձր աշտարակի վրա, նաիրյան եռագույնի դողդոջ փայտի մոտերքը, իրենց մազերը պոկռտելիս։ Տեսնելով նաիրյան հրամանատարների այս անասելի վիշտը՝ խորին ակնածանքով մոտեցել են նրանց ոսոխի նենգ սպաները, մեծ պատիվ են տվել և մեծագույն շուքով տարել քաղաք։ Պատմում են, որ ճանապարհին հանդիպած բոլոր ոսոխ-սպաները պատիվ են բռնել նրանց, և նույնիսկ ինքը, ոսոխի ամենամեծ փաշան սեղմել է նրանց ձեռքը և ցավակցություն հայտնել նրանց վշտի համար։ Այսպիսի ահա մի չտեսնված վերաբերմունք են գտնում ընկ. Վառոդյանը, բժիշկը և Մազութի Համոն ոսոխի հրամանատարության կողմից, բայց, երկու օր անց, մի դաժան նենգությամբ հանձնվում են նրանք ոսոխի թավւթփուկ հորդաների ձեռքը, որոնք և կախում են նրանց ու ենթարկում զարհուրելի գանահարությանց։ Նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները աջից կախ են անում ընկ. Վառոդյանին, ձախից բժշկին, իսկ մեջտեղից— իրան, Մազութի Համոյին,— և սա չէ դեռևս ամենաղարհուրհլին ու. ւսմենաքստմնելին։—Ամենա– ֊171–
Էջ:Երկիր Նաիրի.djvu/185
Այս էջը սրբագրված է