Այս էջը սրբագրված է
ՎԵՐՋԱԲԱՆ


Ահա՛ և ամբողջը, ընթերցող. ահա և մեր սույն պոեմանման վեպը, որը, վերջին հաշվով ոչ թե վեպ դուրս եկավ, այլ «սւյլակերպ» մի բան։—«Աղակերպ» բառն առնում ենք չակերտների մեջ, որովհետև այդպես պիտի ասեր սույն այս վեպիս մասին մեզ բավականին ծանոթ Հաջի Օնիկ էֆենդի Մսւնուկոֆը, այդ հայտնի անգլիւսիւոս նաիրցին, եթե նա կենդանի լիներ և սույն այս վեպս կարդար։ Այո այսպես պիտի ասեր Հաջին, և մենք միանգամայն համամիտ պիտի լինեինք նրան, որովհետև նա, իբր հմուտ անգլիսփւոս ե պատկառելի նաիրցի, հարց պիտի դներ սույն այս վեպիս ձևի ոչ ամբողջական լինելու, նրանում վեպի էլեմենտար կանոնների բացակայության և հազար ու մի այլ թերությանց մասին, ու՝ մեր բազում քան– քարաւխր քննադատներին ի խրատ՝ պիտի հիմնավորեր իր կարծիքն իր հմուտ անգլիախոսությամբ և պատկառելի... նաիրասիրությամբ... Բայց— ավա՜ղ, ավա՜ղ,— մեր ստացած ստույգ տեդեկությանց համաձայն՝ կենդանի չէ այլևս Հաջի Օնիկ էֆենդին, ուստի թողնենք ձևի խնդիրը և անցնենք բովանդակությանը, այսինքն մեր առաջադրած այն հիմնական հարցին, թե ո՞րն է, վերջապես, Նաիրին։—

    Ընթերցո՞ղ։
    Վաղուց հետե մեր գրականության, մանավանդ բանաստեղծության մեջ չկա՛ մի բառ, որ ավելի հոլովվեր, քան «Նաիրի» գոյականը. բայց, չնայած դրան, մինչև իմ սույն այս պոեմանման վեպը, մեր լեզվագիտության ամուլ անդաստանում չէր ճարվում և ոչ մի Մանուկ Աբեդյան, որ զբաղվեր այդ չամիչի պես գործածական դարձած բառի քերականական կազմությամբ,— և ես, նույն հարգելի Հաջու տերմինով ասած՝ «քամի կուլ տվող» նվաստս էի, որ առաջին անգամ զբաղվեցի այդ քերականական հարցով և գլխի ընկա, որ «Նաիրի» — 178 —