Այս էջը սրբագրված է

անուշ արյունս աչքերուս ու բոլո՛ր հետամնաց ու ներս ձեռքերուս վրա, այս ծեր քաղաքին մեջ, պահելու համր զարթուն ու շենշող իմ երիտասարդությունս:

Ձեզի պես աղքատ եմ ես ալ. բայց թաքուն ու հրաշալի հարստություն մը ունիմ, սի՛րտս, մանո՜ւկ սի՛րտս, որ պզտիկ, վիրավոր ու սիրուն թռչունի մր պես, իր ցավը կճչա առօրյաիս թանձր խավարին մեջեն, քաղցր ու անձկալի ձայնով մը ամեն ուրախության ու ամեն երազի դիմաց...

Ինչ որ կուզե՝ ոստ մըն Է ծաղկած, գարնան շեմին վրա, արևածագի լույսին մեջ: Ինչ որ կուզե արևն Է առտվան, բոցը արևմուտին ու ջերմությունը ամրան նւ սիրս աղվոր գիշերներուն: Իմ աղքատ օրերուս աղմուկին մեջեն ան կունկնդրե հեռավոր ու քնքուջ ձայներու...

Որովհետև, երբ ես պզտիկ ու մեծ աչքերով տղա մըն Էի, կանաչախիտ պարտէզի մը խորը նէտված, ընդարձակ ու գյուղական տան մը մեջ, մեր լուսառատ, աղվոր գյուղաքաղաքին ծոցը, կյանքը այնպես չեր: Օրերը ածելի պայծառ էին ու առտվան լույսը տաք մեր մանուկ ուսերուն վրա։ Հոն, տղաքն ու աղջիկները հեղգ ու խոնջած չէին այսպես, վերջալույսեն առաջ: Անոնց ձեռքնրը, տաք ու բարի բերանները, երիտասարդ ու խենթ մարմինները՝ անարի ու տգետ չէին այսպես։ Ուրախությունը՝ մեջ ու մաքուր էր անոնգ վրա, լույսը՝ պարզ ու գյուղական: Անոնք կսիրեին ծաղիկներն ու երգերը ու արկածի և սիրո ծարավը կարբեցներ զիրենք:

Արձակ ու ազատ մարմիններով կվազեին սիրո երջանկության և ստեղծագործ աշխատանքին վրա, խենթ հերոսներու պես ու անոնց արյունը՝ մաքուր էր իրենց ուրախության պես, տաք՝ իրենց աչքերուն լույսին նման, հարազատ, երիտասարդ ու հայկական:

Այդ բոլոր տղոց, իմ հայրենի գյուղաքաղաքիս, սիրահար, դեգ, արկածախնդիր, փողոցային, սերե ու գինիե գինով, հանդուգն ու արի տղոց աղվոր հիշատակին կնվիրեմ սիրո այս խոնարհ ու պզտիկ գիրքս: Գի՜րք մը։

Առաջինը: Հասուն, ավշալի ու տաք պտուղներով լեցուն,