Այս էջը հաստատված է

Գուվարն էլ իր կարգին գնում էր հարևանների մոտ և անպտղության մասին էր խոսում ու լաց լինում։

— Քա՜, աղջի՛, ի՞նչ եղավ, որ լակոտ մի չկրցար ունենալ,— հարց էին տալիս հարևանուհիները։

Գուվար Քորոն պատասխանում էր.

— Ես ի՜նչ գիտնամ անտերիս ի՞նչ եղավ…

Ավետիս Ամուճան ահա վաթսուն և հինգ տարեկան էր, ամբողջովին սպիտակած, ստիպված էր ամեն առավոտ գնալ խանութ, թիթեղները ծալել, կլորացնել, ծեծել, փուքսը փչել և կլայել, որպեսզի ինքը և Գուվար Քորոն ապրեին։

Երբեմն այնքան կանուխ էր գնում, որպեսզի գործը ետ չմնա, Գուվար Քորոն ասում էր.

— Մա՛րդ, ի՞նչ էսպես մութնուլուսուն կերթաս, դահա գելերը քաղաքեն չեն փախեր։

— Գել մըլ ես, անկաճ մի՛ կախեր։

Վերջին տարիները, երբ Գուվար Քորոն տեսավ խանութի եկամուտը մի քիչ պակասեց, ինքն էլ որոշեց փող վաստակել։ Այս մասին խոսեց Ավետիս Ամուճայի հետ։

— Խենթ-մենթ մըլլիր, ի՞նչ տենես, ձեռքեդ ի՞նչ կուգա,— հարց դրեց Ավետիս Ամուճան։

— Խալի ու բուրդ տանիմ առուն, վլամ,— ասաց Գուվար Քորոն։

— Տեղդ ծանտըր նստիր, դահա վյուճյուտս[1] տեղն է,― վերջացրեց Ավետիս Ամուճան։

Բայց Գուվար Քորոն չլսեց իր ամուսնուն, պարզապես խիղճը չտարավ, ծերունին շատ էր հոգնում։ Նրանից գաղտնի մի քանի օր գորգ տարավ քաղաքի պռնկին հոսող մեծ առուն, լվաց և փող ստացավ, երկրորդ անգամ բուրդ վերցրեց և երկար ժամանակ թակելով, սպիտակացնելով և ազնվացնելով բուրդը, չդիմացավ առվի սառը հոսանքին, հիսուն և ութ տա­րեկան պառավը մրսեց, պառկեց մի քանի օր և մեռավ։

Այս մահը Ավետիս Ամուճայի վրա գրեթե ոչ մի ազդեցու­թյուն չարավ, մանավանդ՝ իր խոսքը չլսելու պատճառով էր եղել, հանգիստ և առանց արցունքի մի քանի ազգականների

  1. ուժ, կարողություն