Այս էջը հաստատված է

տարիներ առաջ Ավետիս Ամուճան ծանոթ էր եղել և պատահել էր մի քանի անգամ, որ Ավետիս Ամուճան նրա կնոջ ձեռքից օղի էր խմել, երբ նրանք ապրում էին Վարի թաղում։

Ավետիս Ամուճայի Վարի թաղում քսվռտվելու, ինչպես ասում էին, պատճառը Թագուկ Տուտուն էր, որին տեսել էր ժամից դուրս գալիս և հիշել, որ նրա ամուսինն ահա մի քանի տարի է, որ չկա։

Վարի թաղում մեկ֊երկու շաբաթ քսվռտվելուց հետո մի օր տեսավ Թագուկ Տուտուին խարխուլ խրճիթի դռան շեմ­քին կանգնած, ձեռքերը ծալած և գոգնոցի տակով դրած փորի վրա։

Ավետիս Ամուճան մոտեցավ նրան և հարցրեց.

— Հալըդ, վախտդ ինտո՞ր է։

— Հալ ու վախտ կհարցնե՞ս, հալ ու վա՞խտ է մնացել,— պատասխանեց Թագուկ Տուտուն և տխրորեն նայեց երկնքին, որ սկսել էր սևանալ անձրևով ծոցվորված ամպերով։

— Արզև[1] տի գա։

— Թող գա, ի՞նչ զերեր։[2]

— Տեներնիս[3] ծակերն ըլ ըհը ամեն մեկը,— պատասխա­նեց Թագուկ Տուտուն, մատներով ցույց տալով կտուրի ճեղ­քերի չափը։

— Էդի հե՜չ, մեռնել է, ճա՞ր չիկա, ատոր ճարը կա, մեյ մը վեր ելլամ, նայիմ,— ասաց Ավետիս Ամուճան և ուղիղ քշեց դեպի կտուրի աստիճանները։ Մի ժամից ավելի նա չարչարվեց, փակեց ճեղքերը, ոտներով կոխկռտեց, ժրաց­րեց և իջավ ներքև, երբ արդեն անձրևի խոշոր կաթիլները սկսել էին թափվել երկնքից։

Թագուկ Տուտուն, խորապես զգացված այս բարեկամու­թյունից, թույլ չտվեց, որ Ավետիս Ամուճան անմիջապես հե­ռանա, աթոռ տվեց, նստեցրեց և, բանալով պահարանը, նրան երկու բաժակ օղի հրամցրեց։

Ավետիս Ամուճան երկար ժամանակ էր, ինչ կնոջ հետ

  1. անձրև
  2. վնաս
  3. կտուր