Էջ:Զբօսարան մանկանց.pdf/15

Այս էջը սրբագրված է


շնորհքը տեսնելով , Նէովի-լէ-Պուայի բոլոր բնակիչքը գամուած ﬓացին նոյն տեղւոյն վրայ , առանց գիտնալու և առանց մտածելու թէ ինչէն այս մեծ պատիժը կ՚ըղղուէր իրենց ։ Նոյն իսկ շուներն ալ որ սովոր էին կառքին ետևէն հաջելով վազելու իրենց տէրերուն պէս ապշած անշաժ ու լուռ կը կենային ։ Այն միջոցին առաջնորդը կառքէն վար իջաւ , բացաւ ճեպընթացին բոլորշի մասին դուռը , և Նէօվի-լէ-Պուայի անունն որ տուաւ , դեռահասակ օրիորդ մը վար իջաւ , որ թևին տակը ծրար մը միայն ունէր ։ Սև հագուած էր , և տասնըհինգ տարեկանէ աւելի չէր երևար ․ ճակատին դեղնութիւնը , արտասուք մաշած աչքերը , և տխուր ու վշտագին դեմքը՝ սգոյ զգեստներէն աւեչի կը յայտնէին իր վիճակը ։ Առաջնորդը շուտով մը իր նստելու տեղն ելլելով , օրիորդը հազիւ կրցաւ գլխով բարև մը տալ առնել իր ճանապարհորդ ընկերներուն ։ Աղջիկը , որ իր հասակէն աւելի ծանրաբարոյ էր , երբոր մինակ ﬓաց այս հրակէզ ճամբուն վրայ և տեսաւ ամենուն աչքը իիեն վրայ ուղղուած ապուշ և կասկածոտ հետաքրքրութեամբ մը , մանաւանդ որ ամենևին ճանչուոր մը չունէր այն գեղին մէջ , գնաց նստաւ քարերու դէզի մը վրայ , և. սրտին տագնապէն ձեռուներոﬖ երեսը գոցած սկսաւ լալ ։ Գեղացիք նոյնպէս առջի կերպովը կը