Այս էջը սրբագրված է

( անտառք ) անունը հակառակ իմաստով դրուած է վրան ․ որովհետև կնձնիներու , կաղամավորներու կամ բաբտիներու փունջ մըն ալ չունի հիւսիսային հովէն կամ ցորեկուան տաքութենէն պատսպարուելու համար ։ Իր շրջակայքը մերկ են և տափարակ ծովուն ափանցքը պէս , և մերձակայ տեղունաքը՝ ինչուան կէս փարսախի երկարութեամբ շառաւիղ ձգելով , մէկ կաղնիի ծաօի մը շուքը չես վայլեր ։

Սակայն քանի որ օրիորդն ու իր առաջնորդը փոշելից ճամբէն կը հեռանային և դէպ՚ի ներս խորը կը մտնային , բնութեան տեսարանը անզգալի եղանակաւ մը աւելի զուարթ և աւելի կենդանի կերպարանք մը կ՚առնէր ։ Երկու ժամ քալելէ ետքը , տեսան հորիզոնին վրայ Վալդրավէրի անտառներում շարժիլը ։ Բիէռոյ իր մօրաքրոջն ըսածին մտիկ չընելով՝ շուտ շուտ կը քալէր , առանց փոյթ ընլեու աղջըկան վրա ․ յուսալով որ խաղի ժամանակին կրնայ դառնալ հասնիլ , ոռուըները կը թռչէին ։ Թէպէս Մագդաղինէի քալուածքը արագ էր , երբեﬓ երմբեﬓ խեղճը կ՚աղաչէր Բիէռոյի որ գթայ վրան ․ բայց անզգամը չլսելու կը զարնէր և առանց կարեկցութեան կը շարունակէր իր ճամբան ։ Սուրհանդակի ընթացքով երթալով ալ հանդեձ , տխուր աչքով մը կը նայէր ծառոց ստուէրներուն , զորոնք արեգակը յանչափս կ՚երկնցընէր մարգագետնոց խոտերուն