Այս էջը սրբագրված է

թէ ըսենք տեսաւ եկեշեցւոյն հրապարակին վրայ վեց ջուխտ դատարկասունք որ իր սիրած խաղերը կը խաղային ։ Ա՛լ չկրցաւ ինքզինքը բռնել , առաւ քսակը գրպանը դրաւ , և անանկ արագաքայլ փախաւ , որ կարծես թէ սատանան ետևէն ինկեր կը հալածէր ։

Ծառազարդ ճամբուն տակն որ մտաւ օրիորդը , այնպիսի հանգստութիւն մը զգաց ներսը՝ ինչ որ կը զգայ մէկը տաք ջրոյ բաղնիքէն մը ելլելով՝ պաղ ջրոյ մէջ մտած ատենը ։ Իր առաջին գործողութիւնն եղաւ փառք տալ Աստուծոյ որ իրեն օգնական և պաշտպան եղեր էր այն երկայն ճամբորդութեան մէջ՝ զոր հիմա լմընցուցեր էր , և խնդրել իրմէ՝ որ հիւրասիրութիւն գտնայ այն դուռը , զոր կ՚երթար զարնելու ։ Եւ որովհետև միտքը անանկ դրած էր որ դղեակն ամենամօտ էր , կաղնիի ծառի մը տակ նստեցաւ և անտառին գեղեցկութիւննրոﬖ զբաղեցաւ մէկէն միտքը ․ որովհետև , ո՜ ներողաﬕտ և ազնիւ բնութիւն , դու ամէն հասակի բարեկաﬓ ես ․ դու կը ﬗիթարես ծերերը ․ նոյն իսկ տղայք այլ , երբոր դու ծիծաղ երեսով կը նայիս իրենց , կը մոռնան որ մայրերնին կորսնցուցեր են ։ Իր չորս կողﬓ եղած առարկաներուն վրայ կը նկատէր չափակցութիւն , կենդանութիւն և անուշահոտ բուրմունտ ։ Տեսնելով արևուն առ ՚ի շեղ ճառագայթներն որ տերևներուն մէջէն