այնտեղ հաջողվել է լուծել պարենային պրոբլեմը, հինգ-վեց տարում ավելի քան մեկ երրորդով ավելացնել ցորենի արտադրանքը և երեք անգամ բարձրացնել գյուղացիների կենսամակարդակը։ Եվ այստեղ խոսք առավ մի պատվարժան պրոֆեսոր։ Նա ասաց բառացիորեն հետևյալը. «Այդ ամենն, իհարկե, վատ չէ։ Բայց ի՞նչ գնով է դա ձեոք բերվել։ Ձեռք է բերվել սոցիալիզմից կատարված նահանջի և կապիտալիստական մեթոդների փոխառնման գնով։ Չափազանց թանկ գնով չէ՞ ձեոք բերված տնտեսական վերելքը»։ Եվ այստեղ լրագրողը մնում է զարմացած. «Այդ ո՞ր սկզբունքն է ասում, թե աշխատավորները պետք է ապրեն աղքատության և չքավորության մեջ» («Լիտերատուրնայա գազետա», 20 ապրիլի 1988)։ Ահա ձեզ Փանջունու մերօրյա տարատեսակը։ Եվ նա՝ սկզբունքը մարդուց գերադասողը, մարդու իրավունքն իր չըմբռնած գաղափարին ստորադասողը, դժբախտաբար, մենակ չէ։ Կան գրքեր, որ ասում են ինչն ինչպես պետք է անել, գրքեր էլ, որ ասում են ինչն ինչպես չպետք է անել, և սրանց կարևորությունը, հասարակական արժեքը նախորդներից պակաս չէ։ «Ընկ. Բ. Փանջունին» պատկանում է դրանց թվին և իբրև այդպիսին բացառիկ արժեք է, կարծում եմ, ոչ միայն հայ գրականության մեջ և ոչ միայն հայ գրականության չափանիշներով։ Այդպիսի գիրք կարող էր գրել լայն աշխարհայացքի, հիմնավոր կրթության, սուր դիտողականության, երգիծական մեծ տաղանդի տեր գրողը, որ Երվանդ Օտյանն էր։ Դժվարին կյանք է ապրել Օտյանը և, ինչպես լավ ասվում է արևմտահայերեն՝ աստանդական կյանք, ու՜ր միայն չի տարագրել նրան ճակատագիրը՝ Աթենք, Փարիզ, Վիեննա, Լոնդոն, Բոմբեյ, Հալեպ, Տրիպոլի, Կահիրե... Ի՜նչ տառապանքներ ասես, որ չի կրել մեծ հեգնաբանը բախտի դառն հեգնանքով։ Եղեռնի տարիներին նա ևս տեղահանվել է, աքսորվել սիրիական անապատները, հասել Դեր Զորի դժոխքը, մինչև մրոտը քամել իր ժողովրդին հասած տառապանքները, որ հետագայում նկարագրել է «Անցյալ տարիները» գրվածքում։ Փրկվել է հրաշքով։ Հուշագիրներից մեկը պատմել է այսպիսի մի դեպք։ Երբ թուրք կառավարիչ Մարուֆ բեյը հարցրել է, թե «Սահմանադրական օրենքի հիմնադիրներեն Գրիգոր Օտյան Ձեր ի՞նչը կըլլա» և իմացել, որ նա աքսորյալի հորեղբայրն է եղել, ոստիկաններին հրամայել է մեղմ վարվել նրա հետ և նեղություն չտալ[1]։ 1918-ին
12
- ↑ Երվանդ Օտյան, Ընկեր Փանջունի տարագրության մեջ։ Նաև՝ հարակից և լրացուցիչ նյութեր։ Բեյրութ, 1969, էջ 106։