Այս էջը հաստատված է

Ա.

ԾԱՊԼՎԱՐ, 15 սեպտեմբեր. 1908


Սիրելի ընկերներ,

Ձեր հրահանգներն ստանալուս պես փութացի Արաբկիրեն ճամբա ելլել և չորս օր ճամբորդելե ու Շեփիկ, Վաղշեն, Կրանի և Մաշկերտ գյուղերը մեյ մեկ գիշեր մնալե ետքը հասա Ծապլվար գյուղը, որ ըստ իս մեր պրոփականտին համար հարմարագույն վայրն է:

Ծապլվար՝ քսան տունե բաղկացած՝ զուտ հայկական գյուղ մըն է, գեղեցիկ ու բարեբեր հովիտի մը մեջ, ուրկե կ՛անցնի Ջրբերիկ գետակը։ Գյուղացիները ընդհանրապես բարեկեցիկ, ժիր ու աշխատող են, հին ռեժիմեն դժբախտաբար շատ չեն տառապած և այս պատճառով նոր ռեժիմը իրենց վրա մեծ ներգործություն չէ ըրած։ Ատեն-ատեն հալածանքներ կրած են միայն մոտակա Քոմրաշ. գյուղի քրդերուն կողմե, որոնք ավազակաբարո մարդիկ են։