Այս էջը հաստատված է

որոտացող հեղափոխության դիմաց։ Դա մեր աոաջին հաղթանակն էր Ծապլվարի մեջ և հարկ էր կարելի եղածին չափ շատ օգտվիլ անկեց։ Սմենց Վարդան, որ ներկա էր մեր տեսակցության, լսելով տերտերին խոսքերը, այլայլած՝ շնորհակալություն կը հայտներ, բազկատարած կ՛աղոթեր Րես Սերգոյի կենաց և կ՛ուզեր անպատճառ Տեր Սահակի ձեռքերն համբուրել, երախտագիտություն հայտնելու համար։ Լավ մը հանդիմանեցե այդ ստրկամիտ արարածը և հրավիրեցի իսկույն որ դուրս ելլե սենյակեն։ Երբ աոանձին մնացինք տերտերին հետ, ըսի իրեն. — Րես Սերգոյի զիջողությունները ո՜չ մեկ կերպով բավարարություն չեն տար մեր պահանջումներուն։ — Ա՜լ ի՞նչ կ՛ուզեք,— պատասխանեց Տեր Սահակ,— քանի որ Րես Սերգո կը հավանի իր քովը առնելու Վարդանը։ — Դա երկրորդական հարց է,— բացատրեցի իրեն,— բո՜ւն, էական հարցը սկզբունքային է։ Եվ սկսա իրեն պարզել գիտական սոցիալիզմի տեսությունները հողային հարցերու մասին։ Ըսի թե գեղացիները իրենց տունն ու հողային սեփականությունը միայն ա՜յն ժամանակ կրնան փրկեք երբ զանոնք դարձնեն ընկերական սեփականություն և ընկերական արտադրություն, իսկ անհատական սեփականությամբ գեղացին կը դիմե դեպի կորուստ և կապիտալիստական խոշոր արտադրությունը դուրս կը շպրտե անոր արտադրության հնացած եղանակը։ Եվ հիշեցի այս մասին էնգելսի, Կաուցկիր, Մարքսի, Շիշկոյի, Պրամպոլինի, Չերնովի, Վիխլիանևի և այլոց զանազան տեսությունները11: