Այս էջը հաստատված է

Խե՜ղճ Տեր Սահակ՝ դարավոր խավարե կուրցած իր աչքերը խոշոր բացած՝ ապուշ-ապուշ երեսս կը նայեր, ատեն-ատեն մրմռալով. — Բայց, օրհնա՜ծ, ատոնք ի՜նչ կապ ունին Սմենց Վարդանին ճամբվելուն ետ։ Վերջապես ինձ ըսավ որ մեր վերջնական պատասխանը տամ իրեն, որպեսզի հաղորդե Րես Սերգոյի։ Որպեսզի հետո ուրացումներ կամ խեղաթյուրումներ տեղի չունենան, գրավոր կերպով ներկայացացի հետևյալ նվազագույն պահանջմունքներս, իբրև նախահիմք մեր ապագա բանակցություններուն. Ա. Րես Սերգո պետք է վճարե Սմենց Վարդանի ճամբված թվականեն մինչև գործի սկսած թվականը անցած օրերու օրականները։