Այս էջը հաստատված է

«Աշխատավոր դասակարգ Ծապլվարի, Ահազանգը հնչեց։

Սմենց Վարդանի և Րես Սերգոյի դեպքը հայտնի է ամենուդ: Հակառակ կուսակցությանս բոլոր խաղաղարար ջանքերուն՝ ագրարային կապիտալիզմը անողոք պատերազմ կը հրատարակե հողագործ պրոլետարիայի մասսա-ներուն դեմ։ Վատություն է մեր կողմեն լոելը,վատություն է չգործելը։ Ծապլվարի մութ ուժերը՝ կազմակերպված՝ կ՛ուզեն ջախջախել բանվորական դասակարգի իրավունքներն և տապալել նորածագ ազատությունը որ մեր այնքա՜ն զոհողությններովը ձեռք բերինք: Բոլոր աշխարհի բանվորնե՜ր, Մի՞թե թույլ պիտի տաք որ մի կեղտոտ պուրժուա Ծապլվարի մեջ ոտնակոխ ընե վաթսուն միլիոն աշխատավորներու իրավունքը։ Դա անկարելի է։ Ամենքը մեկուն համար, մեկը ամենուն համար, ա՜յս պետք է ըլլա մեր նշանաբանը։ Բոլոր աշխարհի բանվորները կը հրավիրվին, կիրակի օր, Մկրենց կալը, ուր տեղի կ՛ունենա հրապարակային բողոքի մեծ միթինկ։ Պիտի բանախոսեն ընկեր Փանջունի, ընկեր Ավո և ագրարային կապիտալիզմի նահատակ Սմենց Վարդան։

Անկցի՜ կապիտալիզմը,
Անկցի՜ օպսքուրանթիզմը,
Կեցցե՜ սոցիալիզմը,
Կեցցե՜ պրոլետարիան,
Կեցցե՜ Մայիսի մեկը»։

Դժբախտաբար այսօր լուր օր է և ամբողջ գյուղը կանուխ դաշտերը գացած է աշխատության. ուրիշ անպատեհություն մըն ալ այն է որ Ծապլվարի մեջ գրել կարդալ գիտցող ե՜ս միայն կամ. նույնիսկ քահանան կարդալ չի գիտեր։ Այսու հանդերձ կը հուսայի որ հայտարարությունը ցնցող տպավորություն հառաջ պիտի բերեր երեկոյին, երբ գյուղացիք վերադառնային դաշտերեն. բայց ահա Խև Ավո վազելով կու գա հև ի հև և կը գոչե.