Այս էջը հաստատված է
ըլլան, Ս. Լուսավորիչը պիտի ուրանան, Բրոտ պիտի դառնան13 ևն.։ Այդ պրոփականտը առաջ կը բերե մեծ հուզում, այն աստիճան որ երեկ Տեր Սահակ քահանան եկավ ինձ մոտ և խնդրեց որ խրատեմ մեր ընկերները որպեսզի այդ տեսակ խոսքերով միտքերը չպղտորեն և գյուղին մեջ հուզում առաջ չբերեն։
Իբրև ջախջախիչ փաստ կարդացի իրեն մեր ծրագիրը և պլատֆորմը, ցույց տալու համար թե մեր կուսակցությունը կրոնական խնդիրներու մեջ ի՜նչ աշխարհահայացք ունի և թե ի՜նչքան հակասություն էր մեզ իբրև մոլեռանդ ներկայացնելը:
Իրեն կը պատրաստվի մի փառավոր ընդունելություն։
— Եվ սակայն այդպիսի խոսքեր կը տարածեն կոր,— պնդեց Տեր Սահակ։
Այն ատեն իրեն բացատրեցի կուսակցությանս գործելակերպը, թե ինչպե՜ս իբրև կուսակցական մենք պարտավոր ենք ազատամիտ և անհավատ