Այս էջը հաստատված է

շաբաթի չափ, սեր և եղբայրություն քարոզելով քրդերուն։ Ըսի իրենց որ մեր կուսակցությունն երբեք թշնամական հետին մտքեր չունի իրենց նկատմամբ, այլ ընդհակառակն կը փափաքի համերաշխության դաշինք հաստատել իրենց հետ և միասին առաջ վարել պայքարը։ Քոմրաշի մեջ հիմնեցին նաև քրդական անդրանիկ քլուպը զոր անվանեցի «Քոմրա- շի սոցիալ հեղափոխական Կարլ Մարքս կլուբ»։ Առ այժմ քլուպի նիստերը կը կայանան մի ախոռի մեջ, սպասելով իր մի հարմար կեդրոնատեղի գտնվի։ Քլուպի նախագահն է Քելեշ Մրկո. որու մասին խոսած եմ նախորդ նամակներուս մեջ, իսկ քարտուղարը՝ Հասո, որ մի համբավավոր կտրիճ է և Սահմանադրության հաստատման առթիվ եղած ընդհանուր ներումին ատեն ելած է բանտեն, ուր կը գտնվեր տարիներե ի վեր իր գործած կարգ մը ոճրագործություններուն պատճառավ։ Հասո հերոսի խառնվածքով մի լավ խմոր է որ կրնա մեծ օգտակարություն ունենալ վճռական րոպեներուն։ «Կարլ Մարքս կլուբ»–ը կոչված է փրկարար դեր կատարելու առ հասարակ քուրդ և հայ համայնքներուն մեջ։ Ծապլվարի մեջ մի կոոպերատիվ ընկերություն կազմելու համար ըրած ջանքերս մնացին անհետևանք։ Այդ ապուշ գյուղացիները իրենց բոլոր խելքն ու միտքը տվեր են դպրոցին, որուն համար այժմ կ՚աշխատին մի հատուկ շենք շինելու՝ եկեղեցու կից։ Թո՜ղ շինեն և հետո մենք կը տեսնենք թե ո՛ւմ կը ծառայե այդ շենքը։ Անշուշտ կը հիշեք որ իմացուցած էի թե՝ պառավ Մարոյի այծը պատռած ու կերած էր մեր հրավեր-հայտարարությունը։ Անասունն անցյալները մեռավ և Մարո այժմ մեզ կ՚ամբաստանե ըսելով որ իմ հայտարարությամբս թունավորած եմ այծը որովհետև ռեաքսիոներներ ըսած են իրեն որ հավանականաբար կախարդական բաներ գրած էի մեջը։ Այս անախորժ դեպքը շատ վատ տպավորություն ըրավ մեր կողմե դուրս եկած գրություններու prestige-ին վրա, այնպես որ երկու օր առաջ երթ թռու- ցիկ մը հանեցի դպրոցական հարցի մասին, ո՜չ ոք ուզեց զայն ձեռք առ–