Այս էջը հաստատված է

Զ.

ԾԱՊԼՎԱՐ, 6 դեկտեմբեր, 1908

Սիրելի ընկերներ,
Կեցցե՜ հեղափոխություն.
Կեցցե՜ ազատություն։

Կրիտիկական մոմենտը, ինչպես կը գուշակեի, վերջապես հասավ և հեղափոխությունը իր դրոշակը պարզեց Ծապլվարի մեջ։ Երկու օրե ի վեր պաշարված դրության մեջ ենք և ամեն հարաբերություն խզած՝ գյուղի բնակչության հետ։ Պատմական դեպքեր տեղի ունեցան որոնք կ՚արժե մանրամասն պատմել այստեղ, ցույց տալու համար թե ո՜րքան շրջահայացությամբ վարվեցավ կուսակցությունս վճռական րոպեներուն և թե՝ փաստացի կերպով ապացուցանելու համար մութ ուժերու անազնիվ և վատ դերը։ Մի շաբաթ առաջ ավարտեր էր եկեղեցու կից՝ դպրոցի շենքը, որ կը բաղկանա ցեխով ծեփված փայտաշեն մի ընդարձակ սրահե և վարժապե–