Այս էջը հաստատված է

Այդ րոպեին մի սուր աղաղակ լսվեցավ. Խև Ավո, իր անհատական պատասխանատվության տակ, քար մը շպրտած էր՝ ուսուցչի ճակտին և վիրավորած զայն։ Արյունը կը հոսեր և խուճապն ընդհանուր էր։ Րես Սերգո, Սըհո Ջան, Փրենց Հարո և Կոլոշենց Սեդո մի վայրագ հարձակում գործեցին խե՜ղճ պատանիին վրա, որ շվարած՝ մեր մոտ ապաստանեցավ։ — Հասի՜ր Հասո,— գոչեցի կլուբի քուրտ քարտուղարին՝ որ հաստ գավազանը ձեռքը՝ մի քիչ անդին դիրք բռնած էր։ Այն ատեն պայքարն ստացավ ծանր հանգամանք և հազիվ հաջողեցանք ես, Ավո, Կարո, Սմենց Վարդան և Հասո, խուժանը ճեղքելով ապաստանիլ դպրոցի շենքն որուն դուռը ամրապես փակեցինք։ Կռիվի միջոցին մի քանի ռեաքսիոներ գլուխ վիրավորվեցան. մեր կողմե ոչ ոք վնասվեցավ։ Անմիջապես դպրոցի տանիքի վրա,պարզեցինք կարմիր դրոշը զոր նախապես պատրաստած էինք։ Տպավորությունը խիստ ցնցող եղավ ամբողջ գյուղին մեջ։ Այժմ երկու օրե ի վեր կը մնանք դպրոցը, զորավոր կերպով ամրացած։ Կը լսենք թե մութ ուժերը վատաբար դիմում ըրած են կառավարու–