Այս էջը հաստատված է

Ը.

ԾԱՊԼՎԱՐ, 24 դեկտեմբեր, 1908

Սիրելի ընկերներ, Վերջապես հեղափոխական գործունեությունը Ծապլվարի մեջ իր սուր հանգամանքը ստացավ։ Այն կեղծ ու խաբեական կապերն որոնցմով մինչև այսօր պրոլետարիատ դասակարգերը միացած էին պուրժուազիական, կղերական և ագրարային ազնվականության կեղեքիչ տարրերու հետ, խզվեցան, ջախջախվեցան. ինքնագիտակցությունը զարթնեց գյուղացիական մասսաներու մեջ, ստեղծվեցան որոշ հոսանքներ և կազմվեցան իրարու անհաշտ այն թշնամի տարրերն որոնց անողոք ու կատաղի պայքարեն մի լավ բան դուրս պիտի գա անպայման։ Բայց հարկ է պատմել իրողություններն իրենց ժամանակագրական կարգով։ Րես Սերգոյի հաշտարար միջամտության անհաջող փորձին հետևյալ օրն իսկ մեր մոտ եկավ Տեր Սահակ և կրկնեց, գրեթե բառ առ բառ, իր