Այս էջը հաստատված է

մի օրինավոր անձնապաշտպանություն էր պարզապես։ Քահանան ոտքի ելավ մեկնելու համար։ Այն ատեն, մեր նախօրոք տված որոշումի համեմատ, Սմենց Վարդան, Հասո և Խև Ավո հարձակեցան Տեր Սահակի վրա, ձեռներն ու ոտքերը կապեցին և այսպես հանկարծական հարձակումեն սարսափած՝ Տեր Սահակ մարեցավ։ Անմիջապես Ծապլվարի հայ կանանց ԱՆՁՆՎԵՐ խմբի նախագահ ընկերուհի Սառա փութաց տերտերի մոտ և պետք եղած խնամքները տվավ։ Քիչ հետո Տեր Սահակ սթափեցավ և երբ իր հանդարտություն գտավ, բացատրեցի իրեն թե՝ իր կյան–