Այս էջը հաստատված է
ու բոլոր երախայքը, որոնք լաց ու կոծով կը պոռչտային և իրենց քահանան կը պահանջեին։ Աղմուկը հետզհետե կ՛ավելնար։ Հանկարծ Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի քարտուղար Հասո երևցավ պատուհանի առջև և երեք անգամ իր հրացանը պարպեց օդին։ Ամբողջ պուրժուազիան և անգիտակից ամբոխը լեղապատառ խույս տվին ու փողոցը ամայության մեջ ինկավ։ Այդ օրվա բոլոր եղելությունները շատ ցնցող տպավորություն առաջ բերին առ հասարակ ամբողջ Ծապլվարի մեջ։ Հետևյալ օրը կրկին բանակցությունները սկսան, բայց այս