Այս էջը հաստատված է

Թ.

ԾԱՊԼՎԱՐ, 4 հունվար, 1909

Սիրելի ընկերներ, Դրությունը վատացավ, խիստ վատացավ և չգիտեմ թե ի՛նչ դուրս պիտի գա վերջ ի վերջո։ Ինչպես նախորդ գրությամբս ծանուցած էի, Ծապլվարի պուրժուազիական դասասակարգի կեղտոտ ներկայացուցիչները Րես Սերգո, Սըհո Ջան և Փրենց հարո, մեր ազնիվ գաղափարային պայքարին պատասխանեցին իրենց սովորական զենքերովը. մատնությամբ և դավաճանությամբ։ Տխո՜ւր երևույթ։ Երբ երկու ոստիկաններն ու հիսնապետը հասան Ծապլվար, Րես Սերգո և իր խաֆիե16 ընկերները ցույց տվին այն շենքը որուն մեջ մենք շաբաթնեթն ի վեր ամրացած էինք։ Դա մի երկրորդ մատնություն էր այդ ստոր արարածներու կողմե։ Մենք ի հարկե ընդդիմություն ցույց չտվինք մեր թուրք եղբայրներուն. սիրալիր կերպով ընդունեցինք զիրենք ու անմիջապես դուրս ելանք դպրոցեն ու վերադարձանք մեր տուները։ Եվ սակայն պատահեցավ մի