Այս էջը հաստատված է
շատ անախորժ դեպք որ մենք չէինք նախատեսեր։ Հիսնապետը և ոստիկանները ձերբակալեցին ու միասին տարին Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի քարտուղար ընկեր Հասոն իբրև վաղեմի չարագործ։ Ի զո՜ւր բացատրեցի հիսնապետին որ նա գաղափարային պայքար կը մղեր մեզի հետ, թե Քոմրաշ գյուղի կողմե մի պատգամավոր ներկայացուցիչ էր և թե ատոր համար իր անձը պետք է նվիրական համարվեր։ — Ինք քուրտ, դուք հայ, ձեր գործերուն ինչո՛ւ կը խառնվի, դպրոցը ո՞ւր՝ Հասոն ո՞ւր, նա մի պարզ ավազակ է,— կ՛ըսեր հիսնապետը։ Պատասխանեցի իրեն թե էքսփրոփրիացիայի մասին չէի գիտեր ընկեր