Այս էջը հաստատված է

րուն.— Դավաճանություն և մատնություն գործվեցավ Ծապլվարի մեջ, դավաճաններն ու մատնիչները օր ցերեկով, հայտնի համարձակ կը պտտին, գիտակից ժողովուրդը կը ճանչնա զանոնք, մենք ոևէ խրատ կամ խորհուրդ չենք տար, բայց նա իբրև գիտակից ու խորհող ուժ՝ իր պարտականությունը կ՚ըմբռնե և զայն կը գործադրե. նա բռնակալության ահավոր շրջաններուն իսկ գիտցավ թե ի՜նչ է մատնիչ դավաճաններու պատիժը և ըստ այնմ պատժեց զանոնք. այժմ որ անոր գիտակցությունն ավելի ևս զարթած է՝ մի՛թե կարելի է որ ընկրկի, դա վատություն և ստորություն կը լինի։ Մենք շատ հարգանք ունինք դեպի ժողովուրդի ինքնագիտակցությունը. ուստի մեզ չենք ներեր ոևէ կերպով անոր թելադրել իր պարտականությունը. մենք կը գոհանանք գոչելով. Անկցի՜ն վատերը, անկցի՜ն մատնիչները, անկցի՜ն դավաճանները, կեցցե՜ Ծապլվարի գիտակից երիտասարդությունը»։ Այս թռուցիկը բաժնվելեն մեկ քանի օր հետո Խև Ավո կալին մեջ հանդիպելով Րես Սերգոյի՝ կը հարձակի այդ վատի վրա և բահով մի լավ ծեծ կը քաշե, նույն երեկոյին Սմենց Վարդան փառավոր կերպով կը ծեծե Սըհո Ջանը։ Ահա՜ թե ի՛նչ անակնկալ արդյունք տվավ այդ վատ ու ցած արարածներու մութ գործունեությունը։ Այժմ կացությունը լարված է Ծապլվարի մեջ։ Քոմրաշեն ևս ծանր լուրեր կը հասնին։ հասոյի բանտարկությունը գրգռած է ամբողջ գյուղը Ծապլվարի դեմ։ Շնորհակալություն իմ համեստ գործունեության մասին ձեր շռայլած գովեստներուն համար, իցի՜վ թե անոնց տեղ մի քիչ փող ուղարկեիք։ Բարոյական քաջալերանքը բավարարություն չէ կարող տալ ֆիզիքական կարիքներու. դա մի տեխնիքական ճշմարտություն է։