Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/10

Այս էջը հաստատված է

կարկառուն, իսկ գրական տեսակի հոլովույթը բոլորվի նրա շուրջ իբր մթնոլորտ։ Գրական տեսակը պետք է երևա իբր մի լեռնագոտի, որ երկարում է տարածության մեջ. պետք է որոշապես բնութագրել նրա ելևէջները և կենդանագրել բարձրագույն գագաթները, որ խոյանամ են վեր. պետք է այնպիսի դիտակետ ընտրել, որ համայնապատկերի մեջ պայծառորեն երևա, թե ինչպես նվազ կարկառուն սարերն իրար ուս հեծած՝ բարձր պահում են վես գագաթները, որ իշխում են նրանց վրա և հորիզոնին։

Գրականության պատմության համար գրական տեսակների հոլովույթը առաջնակարգ արժեք ունի։ Գրական տեսակը նույն է ագգային հոգեկան կյանքի համար, ինչ որ անհատի համար իր հոգեկան կյանքի բանավոր արտահայտության տարբեր եղանակները։ Անհատական հոգեբանության այս ու այն կողմի ցուցադրությունն են գրական տեսակները։ Քնարական զեղումը, կծու ծաղրը, համոզկեր խոսքը, գրավիչ պատումը, սուր վեճն ու մեկին բացատրությունը, ցայտուն բնութագծումը, հանդարտ խրատն ու ներընթաց հորդորը և սրանց նման բազմաթիվ հոգեկան գործառնություններ հատուկ են ամենքին այս ու այն չափով, բայց հեղինակների մեջ նրանք հասնում են գերազանց չափերի և հաճախ դառնում են մասնական, անձնահատուկ։ Եվ ինչպես անհատը երբեմն համոզում է, երբեմն խրատում, երբեմն ծաղրում է, երբեմն գովում. երբեմն դատում է, երբեմն հուզվում, այնպես և հավաքական անձը, որ ազգն է՝ երբեմն իր հույզերն է հայտնում Պ. Դուրյանի և Վ. Տերյանի երկերով, երբեմն ծաղրում է Հ. Պարոնյանի և Ե. Օտյսսնի երկերի մեջ, երբեմն պատմում է Հ. Մ. Չամչյանի կամ Հ. Հ. Գաթրճյանի գործերով, երբեմն վիպում է Շիրվանզադեի կամ Գ. Զոհրապի բերնով, երբեմն հետազոտում է իբր Հ. Հ. Տաշյան, երբեմն աղոթում իբր Գ. Նարեկացի և քարոզում կամ վիճաբանում իբր Գ. Տաթևացի։ Մարդկային իմացական կարողությանց մասնացումն ու ցայտումն են հեղինակները, դասավորելով նրանց երկերը ժամանակի կարգով՝ կարելի է ցուցադրել այն հուները, որոնց միջով ընթացած է ազգի իմացական կյանքը։ Այսպիսով գրականության պատմությունը մի շատ զորավոր միջոց է ագգային ինքնաճանաչության։ Ինչպես անհատն ինքնագիտակցության գալու համար պետք է քննության առնե իր միտումները, հակումները, ապրումները, իր գործերն ու վերաբերումները, իր կարողություններն ու նրանց սահմանը, այնպես և ազգն այդ ամենին դառնում է հասու և հեղինակների անձի և գործի մեջ նկատելով հեղինակներն իբր իմացական տիպարներ և նրանց գործերն իբր հասողության կետեր։ Այսպիսով գրականության