Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/101

Այս էջը հաստատված է

են իրան առաջարկ անեն՝ դառնում է դառն հիասթափություն և նրան անկողին գցում։ Եղնիկի երևումն ու չքացումը «Սպիտակ տան բնակիչների» մոտ պառավի մահվան պատճառ է դառնում։ Շինվում է երկաթուղին և քանդվում է հարևան Պետրոսի տունը (Երկաթուղի)։ Լսում է Հանեսը, թե իր մայրը սիրեկան ունի և զրկվում է մորից ու տանից...

Ամենքի ոտից մի ծանր քար է կապած, որ չի թողնում ազատ շարժվելու։ Սովորականը, անխուսափելին փոխելու ամեն փորձ ցավագին ժպիտ կամ արգահատանք է շարժում։ «Օր. Մարիամը», որ համակերպած էր արդեն պառաված աղջկա վիճակին, որքա՜ն խեղճ է դուրեկան երևալու իր փորձերով, գործակատար Պողոսը որքա՜ն անզոր է իր կատվին պատժելու ճիգերով։ Որքա՞ն խեղճ են փոքրիկ Գարոյի ծնողներն իրենց մատաղով (Հրեշտակ), «Շաքարամանի» հերոսն իր անվստահությամբ, «Վերակացուն» իր պատվախնդրությամբ, ավագ ուսուցիչն իր գրությամբ (Հոգաբարձու), թեմական տեսուչն իր ստերով (Հայր Սիմոնը), գիշերօթիկներն իրենց ատամի կրճտոցով (Ջերմաչափ), «Սպիտակ տան բնակիչներն» ու «Ժամկոչ Անտոնն» իրանց որոնումներով, հարևան Պետրոսը Երկաթուղու դեմ, «Հանես»–ն իր մոր ու նրա սիրեկանի դիմաց։

Միօրինակ, տևական ու խեղդուկ վիճակից դուրս գալու համար շատ անճարակ են Ստ. Զորյանի «հերոսները», նրանք չեն գտնում շիտակ ու հաջողակ ճամփան, երբ անկարող են համակերպելու, ընդարմացած կամք ունեն ամենքը։ Պետրոս աղան փորձում է իմանալ, թե լա՞վ է հսկում պարտեզին իր պահապանը և իր գլուխը ճղել է տալիս, փոխանակ ժամանակին ձայն հանելու կամ պահապանին փոխելու (Փորձանք). այրի Ազիզյանն ամեն օր քրթմնջում է, փոխանակ նոր խոհարար վարձելու կամ հնին մի փորձվածի մոտ ուղարկելու, և խոհարարն իր հերթին շարունակում է դժգոհությամբ ծառայել, փոխանակ տեղը փոխելու։ «Ծեր Սոսին» ծառեր է տնկում մեծ ճամփի եզրին մի հիշատակ թողնելու համար, փոխանակ իր անժառանգ կարողությունից մի բան կտակելու։ «Ս. Գևորգ եկեղեցու երեցփոխ, ծխական դպրոցի հոգաբարձու, Մարդասիրական Ընկ. անդամ, քաղաքային դումայի իրավասու, սանիտարական հանձնաժողովի նախագահ և տնատեր ու պատվավոր քաղաքացի Դավիթ Դանիելյանը», որի ատամները ցավում են, երեք օր ծնոտը բռնած՝ կնոջ միջոցով սաստում է իր երեխաներին և խնդրում հարևաններին, որ կամաց խոսեն, փոխանակ բժշկի դիմելու կամ ատամի որքն արևին ցույց տալու (Կամաց խոսեք)։ Գարոյի ծնողները խաչի