Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/120

Այս էջը հաստատված է

գրքերից մեկը կդառնա իր կենսական խրատներով, իր առողջ մտքերով, իր ըմբռնելի բովանդակությամբ և վերջապես իր հերոսի բարձր, իդեալական անձնավորությամբ։ Այս թարգմանությունը սակայն չի կարող այդ դերը լավ կատարել։

Մուրճ, 1890, № 12, էջ 1771-1779
Ն. Աղբալյանի դասախոսությունը[1]

Երբ ասում ենք «Հայ գրականության ապագա», դա նշանակում է, որ մենք խոսում ենք նրա ապրելու մասին։ Որևէ ժողովրդի գրականության զարգացում կապված է նույն ժողովրդի իրականության զարգացման հետ։

Ինչ նպաստավոր և աննպաստ պայմաններ կան հայ կյանքի մեջ, որոնք կարող են նպաստել կամ արգելք հանդիսանալ հայ ինքնուրույն գրականության զարգացմանը։

Հայ գրականության ինքնուրույն զարգացման հանգամանքներ են հանդիսանում կյանքի անապահովությունը Թյուրքիայում, լեզվի վտանգը Ռուսաստանում և հայ ժողովրդի ցրվածությունը Թյուրքիայում, Ռուսաստանում և մանավանդ Պարսկաստանում։ Վերջին հանգամանքը աննպաստ է ազգային ամբողջական մթնոլորտի գոյության տեսակետից, որովհետև յուրաքանչյուր ազգային գրականություն կարիք ունի իրեն հատուկ մթնոլորտի, ինչ տեսակ էլ որ հասկանանք գրականություն ասելով։ Իսկ որպեսզի հայոց գրականության ապագան կասկածից դուրս լինի, անհրաժեշտ է ստեղծել ազգային հատուկ մթնոլորտ, իսկ դրա համար պետք է, որ ապահովվի կյանքը Թյուրքիայում, լեզուն Ռուսաստանում, պետք է ստեղծվի մի հայրենիք, բայց ոչ թե պատմական, այլ իրական իմաստով, կուլտուրական, աշխարհագրական մի հայրենիք, որտեղ ապրելիս լինի հայերի հոծ բազմություն։

Հայ գրականության ապագայի համար նպաստավոր պարագա է հանդիսանում Թյուրքիայում տիրող ճնշիչ քաղաքականության թուլացածը, որի հետևանքն է լինելու հայերի ապաքինումը հոգեպես և նյութապես. դրանով արդեն կզարգանա հայ ստեղծագործական միտքը, կարողությունն ու լեզուն, հետևապես և գրականությունը։ Ռուսաստանում

  1. Ընդմիջումից հետո Ն. Աղբալյանը անցավ իր դասախոսությանը։