Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/123

Այս էջը հաստատված է

Արտասահմանյան գրականություն

Ս. Գրքի թարգմանության մասին

Պետք ունեցա ստուգելու կողով, սակառ և այս կարգի բառերի նշանակությունը։ Համեմատելով Համաբարբառի կոչումները հույն բնագրի հետ, ես արի մի քանի դիտողություններ, որ հանձնում են հմուտների ուշադրության։

Սակառ բառը չորս ավետարանների մեջ պատահում է վեց անգամ և բոլոր դեպքերում դրված է հուն. χόψίυος բառի դեմ։ Իսկ զամբիղ բառը, որ մեր այսօրվա զամբիլն է կամ զամբյուղը, պատահում է չորս անգամ երկու ավետարանի մեջ (Մատթ. և Մարկ.) և չորս դեպքում էլ գրված է հուն. բառի դեմ։ Կարելի է սրանից եզրակացնել, որ չորս ավետարանները միևնույն մարդն է թարգմանել, որ միևնույն հունարեն բառը միշտ հասկացել է նույն իմաստով և Հայերեն նույն բառն է համարժեք նկատել և գործ ածել։

Բայց ահա χαρταλλος բառը, որ սրածայր զամբյուղ է նշանակում և պատահում է Դ. Թագավորությանց, Բ. Օրինաց և Երեմիայի մարգարեության մեջ։ Այս միևնույն հունարեն բառը երեք տարբեր գրքերի մեջ թարգմանված է երեք տարբեր բառերով։ Դ. Թագավորությանց մեջ գրված է կողով, «և եդին զգլուխս նոցա ի կողովս» (ժ, 7)։

Բ. Օրինաց մեջ գրված է կողոփ. «և արկցես ի կողոփ». և առցե քահանային զկողոփն ի ձեռաց քոց» (ԻԶ. 2,4) իսկ Երեմիայի մարգարեության մեջ դրված է ոճ. «Զի այսպէս ասէ Տէր զօրութեանց. կթեցէք, կթեցէք, ճռաքաղ արարէք զմնացորդսդ Իսրայէլի. և անդրէն կրկնեսջիք, որպէս կթող յոճ իւր»։ Եթե այս երեք գրքերի թարգմանիչը նույն մարդը լիներ՝ միևնույն հունարեն բառը միշտ նույն իմաստով կհասկանար և նույն բառով կթարգմաներ, ինչպես արած է Ավետարանների թարգմանիչը։ Մենք կարծում ենք, որ միևնույն բառի այս տարբեր ըմբռնումը և տարբեր համարժեքների կիրարկումը արդյունք է թարգմանիչների տարբերության։

Գալով կողով և կողոփ բառերին՝ կարծում ենք, որ սրանք նույն բառերն են, նկատելով, որ Փ-ը Պ-ի միջոցով լծորդ է Բ-ին, իսկ սա Վ և Ւ հնչյուններին. այդպես են գործիականի հոլովակերտ գրերը Ւ. անձամբ