Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/132

Այս էջը հաստատված է
Վլ. Կորոլենկո, «Գետնափորի երեխաները»[1]
«Ակամա մարդասպան»[2]

Վլ. Կորոլենկոն ռուս նոր բելլետրիստների մեջ աչքի ընկնող տեղ է գրավում և հույսեր է խոստանում առաջնակարգ գրող դառնալու։ Նա թեև դեռ երիտասարդ է, բայց իր «Վեպիկներ և պատկերներով» արդեն ուշադրություն է գրավել թե գրվածների գեղարվեստական արժանիքների և թե իր համակրելի հայացքների պատճառով։ Զուտ գրական ասպարեզներից զատ, նա հայտնի է և հասարակական գործունեության ուրիշ ասպարեզներում։ Ռուս ներկային ծանոթ մարդկանց հայտնի է անշուշտ, որ նա «Русское богатство» ամսագրի հրատարակիչներից մեկն է (որին և աշխատակցում է). նրանց անշուշտ հայտնի կլինի և այն դերը, որ նա խաղաց վերջերս «վօտեակների» խնդրում։ Կորոլենկոն առ այժմ ոչ մի մեծ վեպ չի գրել, այդ բացատրվում է մի կողմից նրանով, որ նա երիտասարդ է, իսկ մյուս կողմից նրանով, որ ռուս կյանքի այժմյան պայմանները նպաստավոր չեն մեծ վեպ ստեղծելու համար։ Մեծ վեպ ասելով մենք ծավալը չենք հասկանում. այլ այն, որ վեպի հերոսը մի կենտրոնական բնավորություն լինի, բնորոշի մի որոշ ժամանակաշրջան։ Բայց քանի որ ռուս կյանքը, ազատվելով ճորտական կազմից, դեռ ներդաշնակության չի եկել, ուստի նա չի էլ կարող մի որոշ, ընդհանուր և կենտրոնական տիպ ստեղծել։ Հասարակական կյանքը «ցրված» է, եթե կարելի է ասել, ընդհանուր, տիրող հոսանք չկա, իսկ ուր չկա մտքերի, զգացմունքների և համակրանքների ընդհանուր հոսանք, այնտեղ չկա և ընդհանուր տիպ։ Ներկայումս ռուս հասարակության մեջ նկատվում են շատ հոսանքներ, իրարից տարբեր, շատ անգամ ուղղակի իրար հակառակ, ուստի կյանքն արտադրողն էլ ստիպված է փոքրացնել իր տեսողության անկյունը, մաս մաս անել իր դիտողությունը, առանձին առանձին շրջաններից վերցրած տիպեր ստեղծել, որովհետև, ինչպես ասացինք, հոսանքներն իրարից շատ են տարբերվում և չեն ներկայացնում ընդհանուր հատկություններ, որոնց կարելի լիներ ի մի խմբել և ներկայացնել։

Երկու գրքույկներից թե նյութի մշակության և թե թարգմանության կողմից առաջին տեղը կարելի է տալ «Ակամա մարդասպանին»։ Ամեն երևույթ ունի իր պատճառները, հանցագործությունն ու ոճրագործությունն

  1. Թիֆլիս, 1896, 78 էջ։
  2. Թիֆլիս, 1896, 64 էջ։