Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/158

Այս էջը հաստատված է

մյուսին, երբեմն էլ մի տոհմային ծառից՝ մյուսին։

Այսպես, օրինակ՝ մի զրույց, որ ծնունդ է առել, դիցուք, Հնդկաստանում՝ Իրանով անցնելիս կարող էր ստանալ իրանական կենսակրթության գծերը, որոնք ավելի հեռուներում (օր. Իտալիայում) կարող էին միանգամայն օտարոտի և անհավանալի երևալ, ուստի և կարոտ լինել նոր պատճառաբանության՝ նոր միջավայրի համաձայն։ Այդ տեսակ հարաբերության մեջ են, օրինակ, հնդկական լեգենդները մետասոմատոզի մասին, դեպի թալմուդական[1] լեգենդները Սողոմոն իմաստունի մասին և դեպի սրա քրիստոնեական դիմաշրջումը, որ գտնվում է «Գոռոզ Ագգեյոս թագավորի վիպակում» (այս վիպակը գրականորեն մշակել է Վս. Գարշինը)։

Հետագա հետազոտությունները շատ բանում սրբագրեցին ու սահմանափակեցին Բենֆեյի տեսությունը, մերժելով նրա ենթադրությունը, որ իբր թե հնդիկ հեքիաթական հոսանքը դեպի Եվրոպա փոխանցել են մոնգոլները։ Արևելքում և Արևմուտքում շրջող վիպական մոտիվների նմանությունը, բանից երևում է, շատ ավելի հին է, քան մոնգոլները. բացի այդ՝ միայն Հնդկաստանը չէր, որ կարող էր հեքիաթական սյուժեներ մատակարարել, այլև, օրինակ, Եգիպտոսը։ Շատ զառանցիկ (ֆանտաստիկ) սքեմաներ մտցրին Եվրոպական ազգերի գրականության մեջ քրիստոնեական անվավեր գրությունները, որոնք համապատասխան էին նոր - մանիքեցի հերետիկոսների, բոգոմինների, պատարենների և ալթիգոյաններ[2] նման քարոզիչների նպատակներին։ Այս գրական հաղորդակցության մեջ Բյուզանդիոնը փոխադրիչ հանգույցներից մեկն էր. նորագույն հետազոտությունները միշտ ավելի ու ավելի պարզում են նրա դերը այդ փոխանցման մեջ, ինչպես նաև միջնադարյան հրեա թարգմանիչների դերը, որոնք արևելքի և արևմուտքի (հրեա, արաբական և հունական) կուլտուրաների բնական միջնորդներն էին։

Փոխառության տեսությունը համարյա միշտ ընդհարվում է վատ ըմբռնած ազգային ինքնասիրության հետ։ Օրինակ Ռուսաստանում (Պիպինի ասելով) շատ զինականների դուր չէր գալիս, որ «Ռուս բըլինական[3] վիպերգության նախկին իդեալիստական ու զգայնիկ հատվածացումը կամաց-կամաց գունաթափ էր լինում արևմտյան ու բյուզանդական ազդեցությունների երևման առաջ։ Այդ տեսակ գիտունների կարծիքով ռուս բըլինաները ժողովրդական բանաստեղծության ինքնատիպ ստեղծագործություն էին, որ շարունակում էին հին առասպելական տիեզերիմացության

  1. Թալմուդը հրեական ավանդությունների գիրքն է, որ Ս. Գրքից հետո ամենանշանավոր երկն է եբրայական գրականության մեջ։ Ն. Ա.
  2. Միջնադարյան աղանդներ են։ Ն. Ա.
  3. Ռուս ժողովրդական վիպերգերը կոչվում են Բըլինա /Былина/ Ն. Ա.