Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/17

Այս էջը հաստատված է

ուր մանուկ հասակին պատանդ ղրկված էին Վասակ Սյունիի կողմե։ Զավակներուն հետ վրացի իշխանին քով կերթա նաև անոնց մայրը։

Այս ապահով միջավայրի մեջ երկու իշխանուհի քույրերը իրենց զավակներուն հետ կսնուցանեն նաև Ղազարը, որ տարիքով մեծ էր, բայց անոնց խաղընկերն էր։

Պոլիս կուսանի և Հայաստան կուգա

Այնուհետև անոնց ճամփաները կբաժնվին։ Վահան պետական պաշտոն կվարե, իսկ Ղազարը վարդապետներու հրամանով ուսանելու կտանին արևմուտք, հավանաբար Պոլիս։

Հայտնի չէ, թե որքա՞ն են այդ «վարդապետներ»-ը և քանի՞ տարի կմնա «ի Հոռոմս», բայց այն հանգամանքը, որ Ասորիք չեն ղրկեր, նշան է, թե ղրկողները հունամետ էին։

Վերադարձին Ղազար կմնա Կամսարականներու մոտ, որ կնշանակե, թե 640-են հետո վերադարձած է Հայաստան և անոնց մնացած է մինչև Վահանի մարզպանության տարին, այսինքն մինչև 484։ Այնուհետև, ապստամբական շրջանի աղմուկներեն ձանձրացած, կուզե աղոթքով պարապիլ և հանգչիլ, ուստի կերթա Սյունիք և երկու տարի կմնա, ձմեռն ապրելով քարայրի մը մեջ Մովսես Անուն ճգնավորի մը մոտ, իսկ ամառը Սյունյաց Մուշե եպիսկոպոսի հետ «ի հովու», այսինքն ամարանոց։

Էջմիածինը կշենցնե

Երկրի վերաշինության ձեռնարկելով՝ Վահան կորոշե վերաշինել Էջմիածնի տաճարը։ Փնտրելով կգտնե Ղազարը, կբերե իր տուն և անոր կհանձնե այդ գործը, հակառակ շատերու, որ մինչև անգամ կաշառ խոստանալով՝ կձգտեին տիրանալ այդ գործին։ Թե Վահան և թե Կամսարական կհոգային վանքին և Ղազարին պետքերը։ Ինք Փարպեցին ալ կանցնի Վրաստան, Աղվանք, Սյունիք, Արշարունիք և առատ նվերներ կբերե։ Երեք անգամ կնորոգե վանքի կահերը, իր խոսքը ունկնդիրներու բազմություն կհավաքե իր շուրջը։

Ծառաներն ու շահախնդիրները գործի վրա

Բայց Վահանի ավագ ծառաներն ու տաներեցը, նախանձե դրդված, ամեն կերպով կաշխատեն Ղազարը վարկաբեկել մարզպանի աչքին և հեռացնել վանքեն։ Նախ կշատախոսեն ասելով, թե Ղազար պոռնկությունը