Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/196

Այս էջը հաստատված է

Պատրիարքարանի դիմումները մնում են անհետևանք, ինքնապաշտպանություն կազմակերպելու ամեն փորձ հետապնդվում է չարաչար, մարդկային տարրական իրավունքները բռնաբարվում են ամեն օր և պատվարժանության ամեն զգացում ոտնահարվում է ամենուրեք։

Արտաքին միջամտությունը կաշկանդված է միջազգային հարաբերությանց բարդ ցանցի մեջ, ոչ մի վստահություն չկա տիրող կառավարության բարի կամքի վրա և մի ամբողջ ժողովուրդ ոգեվարում է սարսափելի մղձավանջի տակ՝ ամեն օր սպասելով իր բնաջնջումին։

Հորիզոն, 1912, № 258


Թյուրքահայերը և Ռուսաստանը

Մենք տեսանք, որ թյուրքահայերի վիճակի բարվոքումը հնարավոր է այն դեպքում միայն, երբ բարենորոգումների գործադրությանը վերահսկե մի պետություն միայն, այդ մասին լիազորություն ստանալով մյուս մեծ պետություններից։ Յոթը ծծմոր երեխան, ասած է, քաղցած կմեռնի, նույն վիճակում կլինի թյուրքահայոց հարցը, եթե նրա գործադրությունը մնա մի քանի պետությունների, որովհետև պետությանց փոխադաձ հարաբերությունները միշտ ենթակա են տատանումների և այսօրվան համերաշխությունը վաղը կարող է գժտություն դառնալ։ Մի անգամ որ՝ համաձայնության դեպքում՝ լիազորություն տրվի մի պետության՝ հայաբնակ նահանգներում բարեկարգություն մտցնելու, այնուհետև եթե գժտություն իսկ պատահի՝ այդ լիազորությունը դժվարությամբ կառնվի այն պետության ձեռքից, որովհետև լիազորությունը ետ առնելու համար ևս անհրաժեշտ կլինի մի ընդհանուր համաձայնություն, որին արգելք կդառնա ստեղծված գժտությունը ...

Տեսանք նաև, որ թյուրքահայերի վիճակը սերտորեն կապված է Ռուսաց պետության հետ և սահմանակցության պատճառով՝ Ռուսաստանն է, որ շահագրգռված է հայկական բարձրավանդակի վիճակով՝ լինի դա տիրապետություն, հովանավորություն՝ հայկական ինքնօրինության, թե հսկողություն ամբողջ Թյուրքիայի վրա։

Նկատի ունենալով այս կարևոր հանգամանքը, նաև այն, որ ռուսահայերս մի կողմից ցեղակից ենք թյուրքահայերին և նրանց տառապանքը ցավագին արձագանք է գտնում ամենքիս սրտում և մյուս կողմից մենք հանդիսանամ ենք Ռուսաստանի քաղաքացիներ, որ անխզելի կապերով