Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/21

Այս էջը հաստատված է

չէր կրնար ըլլալ Փարպեցիին մերժողը, և Վահանի մահեն առաջ, որ կնշանակե 510-ին։

Իր պատմությունը, որ կընդգրկե հարյուր տարվան շրջան մը (384–484), երեք մասի բաժնած է.

Հայաստանի բաժանումեն մինչև Վարդանանց պատերազմը։

Այս պատերազմն ու իր հետևանքները։

Վահանի կյանքն ու գործը մինչև մարզպանություն։

Գործին կցած է հառաջաբան մը, որ տեղ-տեղ պակասավոր է։ Այստեղ կպարզե իր տեսակետը պատմագրության վրա և տեղեկություն կուտա իր ձեռնարկի մասին։ Հավիտենական գանձի ժառանգորդ կհամարե անոնք, որ «ստուգապատում պատմագրեցին» և «մարդահաճ խոսքերու» հավելում չըրին։ Պատմագրությունը կ՚սեպե «մեծ և հոգևոր գործ» և կնկատե, թե պատմագիրը պետք է հորինե կանոնյալ գիտության հրահանգի համաձայն, այսինքն հետևելով հռետորական ուսման պահանջներին, պետք է որոշ կարգ պահե իր պատմածի մեջ և ունենա նյութին հարմար խոսք. պետք է ստուգապատում ըլլա. պետք չէ եղածը կարճակտուր պատմե և չեղածն իբր եղած ներկայացնե «յընդունայն աճմունս բանից»։

Որով կտեսնենք, թե պատմագրությունը, ըստ Փարպեցիի, պետք է ըլլա կարգավոր, հարմարաբան, ստուգապատում և բարոյակրթական նպատակ հետապնդե։ Ուրեմն՝ ոչ առասպել, ոչ վիպասանություն, այլ «զեղեալս աշխարհիս Հայոց»։ Եվ այս ստուգապատում եղածները այնպիսի ձևով, որ հրահանգիչ ու խթան ըլլա հոգևոր և աշխարհական ունկնդիրներու համար։

Ղազար Փարպեցի և հունաբան դպրոցը

Ղ. Փարպեցին իրմե առաջ երկու պատմագիր կճանչնա, Ագաթանգեղոս և Փավստոս։ Առաջինը կհամարե Հայոց Պատմության առաջին գրքի հեղինակ, իսկ երկրորդը՝ երկրորդ գրքի։ Երրորդը կգրեմ «ես Ղազարս» կըսե։ Երկու գիրքերը պատմագիրներու շարք կնկատե և կհարի այդ շարքին։

Կուտա նախորդ երկու գիրքերու բովանդակությունը. առաջինը ամփոփ, բայց լրիվ, իսկ երկրորդը՝ ընդհանուր առմամբ։ Կթվի թե այդ մասին մեջ խանգարված է բնագիրը։ Իր տեսած Ագաթանգեղոսը եղած է լրիվ, նման հույն թարգմանչի ձեռքը եղածին, իսկ Փավստոսը՝ նույն գլխակարգությամբ, որ ունինք այսօր։ Բարձրորեն կգնահատե Ագաթանգեղոսի