Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/210

Այս էջը հաստատված է

մեր ցեղակիցները կարողացել են առաջ բերել այդ տեսակ մի շարժում՝ մենք կարծում ենք, որ Ռուսաստանում շատ ավելի նպաստավոր հող կա նման ձեռնարկության համար։

Ահա մի ասպարեզ, որ կարոտում է նախաձեռնող ուժերի։ Թող հանդես գա երիտասարդությունը և թոթափելով թմրությունը վրայից՝ գործունեության մի նոր ասպարեզ բանա ժողովրդի առաջ։ Ֆիզիկական կրթությամբ մի ժողովուրդ դառնում է առույգ, իսկ առույգ ժողովուրդը միշտ ընդունակ է գեղեցիկ և առողջ ստեղծագործության։

Հորիզոն, 1913, № 54
Արտագաղթը դեպի Ամերիկա

«Հորիզոնի» անցյալ օրվա և երեկվա համարներում լույս տեսած թղթակցությունները Փոքր-Ղարաքիլիսա և Փոքր-Կարնի գյուղերից գալիս են մի անգամ ևս հիշեցնելու մեր ժողովրդի մեջ վերջերս ծայր առած մի չարիքի մասին, որ հետզհետե սպառնալից չափեր է ընդունում. դա հայ գյուղացիության արտագաղթն է դեպի Ամերիկա։

Արտագաղթը նոր երևույթ չէ մեր անդրկովկասյան գյուղացիության համար։ Նրա նշանները մենք տեսնում ենք դեռ անցյալ դարու 70-ական թվականներին, իսկ 80-ական թվականներից սկսած, երբ Բագվում, Թիֆլիզում և անդրկովկասյան այլ կենտրոններում սկսվում է տնտեսական կյանքի շարժում՝ նա խիստ լայն չափեր է ընդունում։ Ներկայումս, կարելի է ասել, մեր գյուղերում ընտանիք չկա, որ մի կամ մի քանի ներկայացուցիչ չունենա որևէ քաղաքում, էլ չենք խոսում ամբողջ ընտնիքներով գաղթածների մասին։

Գաղթականական այս հոսանքի ամենագլխավոր պատճառները անկասկած տնտեսական են։

Այն հողը, որ տասնյակ տարիներ առաջ հատկացված է եղել մեր գյուղացիությանը՝ ներկայումս ի նկատի ունենալով ժողովրդի աճումը, չափազանց անբավարար է նրա կարիքներին բավարարություն տալու համար։ Հողի պակասությանը ավելի ևս զգալի է դառնում, երբ ի նկատի ենք ունենում, որ մեր գյուղացու հողագործությունը ներկայումս գրեթե նույն նահապետական ձևով է առաջ տարվում, ինչ որ տասնյակ և մինչև անգամ հարյուրավոր տարիներ առաջ։

Սակայն և այնպես պետք է նկատենք, որ մեր գյուղացու տրամադրության