Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/216

Այս էջը հաստատված է
Քրդերն ու հայերը

Մոտ կես տարի է արդեն, որ համառ լուրեր են գալիս Հայաստանից քուրդերի խմորման մասին։

Երբ առաջին անգամ այդ լուրերն երևացին մամուլում, մենք այն կարծիքը հայտնեցինք, թե քրդական այդ շարժումը հակառակ չի կարող լինել հայերին, եթե նրա նպատակն է իրավակարգ հաստատել հայկական բարձրավանդակի վրա։

Ռուս թղթակից Օլգենինի դասխոսությունից բավականին պարզվեց այդ շարժման բնույթը, որի վրա պետք է ամենալուրջ ուշադրություն դարձնել, որովհետև մինչդեռ սովորական ընթերցողը, հետևելով մամուլի հաղորդած տեղեկություններին՝ կարող էր կարծել թե հայոց խնդրում երեք ազդակ կան՝ հայերի պահանջները, թյուրք կառավարությունը և Եվրոպան, զարմանքով կանգ ենք առնում քրդական լայնածավալ խմորման դիմաց, որ Հայոց հարցի չորրորդ ազդակ է հանդիսանում։ Չի կարելի ասել, որ մեր վարիչ շրջանակները չեն նկատած քրդական շարժումը, բայց որ նրա վրա չեն դարձրել լուրջ ուշադրություն, այդ կետը դուրս է ամեն կասկածից։

Քրդական շարժումը գերիշխանության շարժում է ամենից առաջ։ Նա ավելի ներքին է, քան արտաքին, որոշ ցեղային խմբակցություններ մրցում են իրար հետ և այդ մրցումով ավելի են տարված, քան թե թյուրք կառավարության դեմ կռվելով, որին սակայն չեն համակրում։ Քրդական երեք խմբակցություն կա, որոնք ախոյան են իրար. նրանք ապրում են Հայաստանի արևմուտքում, Վանա լճի հարավում և հյուսիսում։

Բացի մրցորդ խմբակցություններից, կան քրդական մանր միություններ, որոնք չեն հարում նրանցից մեկն ու մեկին, այլ հետամուտ են խառն վիճակից օգտվելու՝ հայերին հարստահարելով։ Այս ցեղերը ամենամեծ վտանգն են ներկայացնում հայության համար։

Բոլոր քրդական ցեղերը դժգոհ են թուրք կառավարությունից և հակված են դեպի Ռուսական պետությունը և նրա գերիշխանությունը։ Անգլիացիները աչքի առաջ ունենալով այն վտանգը, որ կարող է առաջ գալ այդ համակրությունից, մանավանդ որ դրան ավելանում է հայերի համակրանքը Ռուսաստանին, թյուրք պաշտոնյաների և ուրիշ գործակալների միջոցով հարավի քրդական շրջաններում ամեն կերպ վարկաբեկում են Ռուսաստանին, դրանով խախտելու համար քրդության զգացումի ընդհանուր միությունը։ Նրանք մասամբ հաջողել են հասնել իրենց