Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/226

Այս էջը հաստատված է
Դասակարգային կռվի՞,
թե քաղաքական հեռանկար

Երբ վրաց ազնվականն ու թուրք հողատերը հին կարգի օրով համերաշխած հանդես եկան հայ փոքրամասնության դեմ Անդրկովկասի ինքնավարության խնդրում՝ շատերն այդ երևույթը համարեցին հետադեմ դասերի մրցությունն ընդդեմ դրամատիրության, իսկ այդ մրցումի ազզային գունավորումը հետևանք նկատեցին այն հանգամանքի, որ թուրքն ու վրացին ունեն ազնվական ու հողատեր ազդեցիկ դասեր, իսկ հայը՝ միայն դրամատիրության։

Մենք հավատացած էինք, թե ռամկավարության հաղթանակի օրերուն, երբ այդ դասերը դառնան անազդեցիկ վրացի, հայ ու թուրք միջավայրում՝ Կովկասի երեք ազգային խոշոր զանգվածների աշխատավոր խավերը, իբր նույն շահերն ու պահանջներն ունեցող, դաշն ու համերաշխ հանդես կգան վերակազմելու մեր երկրի քաղաքական և տնտեսական կյանքը ազատ և արդար հիմքերի վրա։

Ռամկավարության հաղթանակը շատ ավելի շուտ, թափով ու լրիվ հասավ, քան կարելի էր սպասել։ Եվ ի՞նչ եղավ արդյունքը հայ աշխատավոր զանգվածի համար։ Մինչդեռ մենք, օգտվելով խոսքի ազատությունից, մարդկային ամեն հնար գործ էինք դնում հայ ու թուրք աշխատավոր զանգվածները համերաշխության բերել հանուն նրանց անմիջական և կենսական շահերի նույնության՝ գյուղացիական համագումարում տեսանք, թե մենք ենք միայն, որ ընթացել ենք այդ ճամփով։ Վրաց ռամկավարության վարիչները Կովկասի մանր ու խոշոր իշխանությունն իրենց բուռը հավաքած՝ «արտաքին» քաղաքականության մեջ գնում են ազնվական դասի գծած շավղով։

Սա մի անակնկալ հայտնություն եղավ հայ ռամկավարության համար։ Այսպես ուրեմն՝ ոչ թե աշխատավոր զանգվածները, այլ ազգային հատվածները, ոչ թե աշխատավոր խավերի համերաշխության, այլ գերիշխանության ձգտումներ և դաշնակցություն հետադեմ տարրերի հետ. ոչ թե իշխանության և ազդեցության բաշխում, այլ «ով չուստ՝ նա կուշտ»-ի սկզբունք և պառակտիչ քաղաքականություն։

Այստեղ ոչ թե դեր են խաղում ընկերվարական ըմբռնումներն ու գործաձևերը, այլ քաղաքական հեռանկարը, որ մենք կարծում էինք վրաց ազնվականության և թյուրք հողատեր դասի տենչանքը միայն։ Բայց քանի որ հեղափոխության հետևանքով դրությունը չփոխվեց, որքանով