գրավեր մի հզոր ուժ, օրինակ մեր դաշնակիցները, մենք ոչինչ չէինք անի, նկատելով, որ թերևս նպատակահարմարը այդ կլիներ։ Վեց ամիս շարունակ վիճում էին այն երկրի մասին, որ մերն է, և քանի որ մերն է, մի՞թե չի կարելի թողնել այնտեղ մեր զորքը, մինչև դրությունը պարզվի։ Անգլիական կապիտանին պետք է այս բոլորը հասկացնել։ Կառավարությունը պետք է մի պատգամավորություն ուղարկի, որ ամեն ինչ հասկացնի մեր բարեկամ պետության ներկայացուցչին, որ ասի նրան, թե իր պայմաններից մեկը որոշ հիմունքներով չենք կարող կատարել, ոչ թե չենք ուզում, այլ աննպատակահարմար ենք համարում և վստահ եմ, որ նրանք էլ չեն պնդի։ Ես այնքան վստահ և համոզված եմ, որ մեր դաշնակիցները, որոնց համար մենք այնքան արյուն թափեցինք և տառապեցինք, չեմ կասկածում, որ անտես առնին մեր իրավունքները։ Մենք բավական ուժ ունինք այդ երկիրը մեր ձեռքին պահելու, եթե այս ընդհարումներին վերջ տալու ձգտում է այն մտահոգությամբ, որ երկաթուղագծի վրա խաղաղություն տիրե, ես պիտի ասեմ, որ խաղաղությունը այն ժամանակ կլինի, երբ այդտեղ հայ զորք լինի, որովհետև մենք տեսանք, թե ի՞նչ է նշանակում վրացական զորքերի ներկայությունը Լոռում։ Ուրեմն եթե կապիտանի միտքն այդ է, ապա ուրեմն պատգամավորությունը պիտի հասկացնի, որ երբ այդտեղի ժողովուրդը հայ է, վարչությունը հայկական է, մենք չենք կարող հեռացնել մեր զորքերը, առանց վնասելու մեր երկրի դատին։ Մենք երբեք չենք ցանկացել կռվի դիմել, մեզ ստիպել են այդպես վարվել, և այսօր, ինչպես էլ միշտ պատրաստ ենք բանակցությունների դիմել և կարող ենք վստահություն տալ մեր պատգամավորներին, որ նրանք բանակցություն վարեն և վրացիների հետ։ Մեր պայմանն այդ է, մենք մեր զորքերը չենք քաշի մեր հողերից, որովհետև մենք չենք կարող թող տալ, որ ուրիշները ոտնահարեն մեր իրավունքները։ Այս նկատառումներով Հ. Հ. Դաշնակցության ֆրակցիան առաջարկում է հետևյալ բանաձևը՝ «Լսելով կառավարության ձեռք առած միջոցները Ախալքալակի և Բորչալուի շրջաններից վրաց զորքերը հեռացնելու և Բորչալուի հայ ազգաբնակչությունը վրաց զորքի բռնություններից ազատելու մասին՝ խորհրդարանը հավանություն է տալիս կատարված քայլերին։ <Ապա> միշտ կողմնակից լինելով հայ-վրացական վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու և սկզբունքով համաձայն լինելով կապիտան Գրինի առաջարկին՝ Հայաստանի խորհրդարանը անհնարին է համարում մեր զորքերի հեռացումը, մինչև որ չիրագործվի Հայաստանի անվիճելի մասը կազմող Բորչալուի հայկական բաժնի և Ախալքալակի գավառի ապահովությունը վրաց զորքերից։
Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/237
Այս էջը հաստատված է