են երբեմնի առույգ ձայնավորների, թե՞ բաղաձայն ասածդ ուրիշ կերպ արտասանվել չի կարող։ Մեր դիտած երևույթի տարողությունն ավելի ընդարձակ է, քան հայոց լեզվի սահմանները։ Ֆրանսացին եթե ձայնավորով չպաշտպանե իր բառավերջի բաղաձայնը՝ նրա բնույթը վտանգի կենթարկվի և անորոշ բան կդառնա. ավելի մի միտում, քան մի իսկական հնչյուն։ Նա գրում է grant և արտասանում է gran. «գրանդ» արտաբերելու համար նա պետք է բառի վերջին կցե մի e և արտաբերե մի շատ նշմարելի ը, ինչպես անում է իգականի մեջ, բայց մանավանդ ոգելու և երգելու ժամանակ։
Ռուսն իր բաղաձայները պաշտպանում է երկու գնով՝ մեկը կոշտ, իսկ մյուսը փափուկ արտասանության համար։ Նրանք այսօր արտասանության համար պարզ նշաններ են դարձած, նրանցից մեկը (կոշտը) մինչև իսկ չեն գրում։ Բայց նրանք երբեմն ձայնավոր էին. կոշտը մոտավորապես մեր ը-ի արժեքով, իսկ փափուկը՝ մեր ը-ի նման։
Գերմանացիք մեզ նման անպաշտպան են թողնում իրենց ձայնավորները և արտասանում են մերինի պես խուսափուկ ը-երով. ցieb, Taց, Buch և այլն։ Այնպես է թվում, թե բոլոր բառերը ժամանակին ձայնավորով են վերջացած, որ հետագային սղած են, մնալով անշեշտ։
Մեր հետազոտության ճամփի այս կետում հանդիպում ենք Ն. Մառին, որ ուրիշ կողմից գալով հասնում է նույն տեղը։ Այնուհետև մեր ճամփաները նորից բաժանվում են։ Ոչ մեկը մեր քերականներից այնքան ընդարձակորեն խոսած է մեր շեշտադրության և մեր հնչյունների փոփոխության մասին, որքան Ն. Մառ, ուստի արժե, որ ուշադրությամբ լսենք նրան։ Իր «Հին Հայերէնի Քերականութեան» մեջ, որ գրված է ռուսերեն, նա հորինում է հատուկ տեսություն, որ մերձուստ շոշափում է մեր քննած խնդիրը (էջ 46-47, § 62, a)։ Նրա կարծիքով հին հայերենի մեջ մեր պարզ ձայնավորները բառավերջին սղելով դարձած էին ը, որ հիմա չեն հնչում, հետևելով նոր հայերենի արտաբերության կարգին։
Հին հայերը սակայն հնչում էին այդ ը-երը, որ ա, ե, ի, ո և ու ձայնավորների սղումից էին առաջ եկած։ Երբեմնի կարգա, մարդո, մոգու, ախտի բառաձևերը դարձած էին «կարգ, մարդ, մոգ, ախտ», որ դասական շրջանում արտասանում էին «կարգը, մարդը, մոգը, ախտը»։ Սղում էին ձայնավորները նաև փակ վանկում և «եզան, մուկան, գառան» դարձած էին «եզն, մուկն, գառն»։ Նկատենք սակայն, որ փակ վանկերի այդ ը-երը արտասանում են նաև այսօր և չեն կարող չարտասանել, «մուկըն, եզըն» և այլն։ Քանի դեռ վերի բառերը արտասանվում էին իրենց որոշ ը-երով, նրանց բաղաձայները, ասում է Ն. Մառը, չէին փոխում