Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/277

Այս էջը հաստատված է

է «կոտր ընկնել» ասույթը, որ նշանակում է սնանկանալ։ Շեշտվելով իբր V -՛ կոտո՛ր, պիտի դառնար «կտո՛ր», որ շատ սովորական բառ է մեր լեզվում։ «Կոտոր» բունից է կազմված կոտորել բայը, որ հայտնի է ամենքիս։ Շեշտվելով իբր -՛ V - նա դարձած է կոտըրել «կո՛տրել», իսկ արտաբերվելով իբր V -՛ - եղած է *կըտորել՝ «կտո՛րել», որ բարբառական է։ Իր անցյալ դերբայն է «կոտորա՛ծ», որ բարբառի մեջ դառնում է «կտո՛րած», ինչպես նաև «կո՛տրած» կոտրել բայից։ Հատանել բայի մերկ արմատով, որ է ատ, «կոտոր» բունից կազմվում է «կոտորոտ» մի ձև, որ առանձին չենք գործածում։ Սրանից կազմված բայն է «կոտորատել», որ հաճախական իմաստ ունի. նշանակում է մի քանի կտոր անել մի քանի անգամ կտրելով։ Շեշտվելով իբր - V - - դառնում է կոտըրատել՝ կոտրա՛տել. իբր -՛ VV - լինում է կոտըրըտել՝ կոտըրտել. իբր V V V- դառնում է կըտըրըտել՝ կտըրտել. իբր VV- - կազմում է կըտըրա՛տել՝ կտրատել։

Այս բոլոր ձևերը կան մեր լեզվի մեջ և տարբեր շեշտադրության հետևանքով՝ ստացած են տարբեր ձև և իմաստ։ «Կտուր» ձևը իբր բարբառականը «կտոր» ձևի (Թիֆլիս) և «աղեկտուր» բառի մեջ, որի հին կերպարանքն է «աղեկոտոր»,- մի տարբերակն է «կոտոր» ձևի և կազմուած՝ կարծում եմ այնպես, ինչպես հնամենի և ենթադրական *մանուր ձևը, որից «մանր» կամ ինչպես «փետուր, թափուր» և այլն։ Այսպիսով պետք չէ խաբվել ձևերի բազմազանությունից։ Շատ հաճախ նրանք միևնույն նախավոր ձևի զավակներն են, որ շեշտադրական տարբեր կրթության հետևանքով փոխած են իրենց կերպարանքը, բայց պահած են ժառանգական բնավորությունը, այսինքն նույնիմաստ կամ մերձիմաստ են իրենց հիմնական ձևին։

Հայրենիք, 1929, № 8, էջ 87-96