հունտերը կապիճներով հավաքում էին և տանում իրենց բնակարանը և մաս առ մաս հունտում և ուտում։ Հունտելը կապվում էր այսպիսով ուտեստի գաղափարին և հետագային խմոր հունցելը, որ իբր գործողության նման էր հունտելուն՝ այդ բառով նշվեց։ Միևնույն նախավոր ձևից՝ արտաբերական տարբեր հոլովույթով՝ տարբեր լեզվական միջավայրերի մեջ կազմված ու տարբերացած բառերից մեկը - հունտ (ի) մնաց հունտը նիշելու համար, իսկ մյուս բառը հունց՝ իբր անկախ բառ չքացավ, բայց իբր բայի բուն՝ կազմեց հունցել բայը։ Այս տարբերացած բառերը մտած են հայոց լեզվի գանձարանը հայ ցեղերի նախապատմական խառնուրդի ժամանակ և լեզվական տնտեսությունն է, որ որոշած է նրանց նոր իմաստը։
Անջատ բառերի սահմանից անցնենք բայական ձևերի աշխարհը։ Լատին լեզուն երկու բայ ունի. Lino և siոօ, որոնց բայածականն է li'tus և si'tus։ Այս ձևերը հին են և ծառայում են իբր կրավորական անցյալ դերբայ[1]։ Եթե այս դերբայները հայ լեզվական միջավայրի մեջ կազմվեին՝ շեշտելով իրենց առաջին ձայնավորը մեր վաղեմի զորավոր շեշտով՝ նրանց երկրորդ ձայնավորները պիտի սղեին և չքանային և եզերական տ և ս ձայներն իրար ձուլելով՝ տային ց և այդ դերբայները հնչեին իբր *լից և *սից։ Թեև տարբեր նշանակությամբ, բայց միևնույն կազմությամբ երկու բայ ունի և հայոց լեզուն. լնում և խնում, որ ամփոփված են * լի-ն-ում, խի-ն-ում* վաղեմի ձևերից՝ սղելով իրենց ձայնավորը։ Սրանց արմատն է լի և խի, իսկ ն-ն ածանց է։ Եթե այս բառերը իրենց կրավորական անցյալ դերբայը լատին ձևով կազմեին՝ պիտի տային լի.տուս և խի տուս, որ հայ միջավայրի մեջ ամփոփելով՝ պիտի դառնային լիտս և խիտս, իսկ իրենց վերջին բաղաձայները ձուլելով՝ պիտի տային լից և խից։ Եվ իրոք մենք ունենինք այս ձևերը, որ լնուլ և խնուլ բայերի կատարյալ ժամանակի բուներն են. համ *լից-ի, լցի, *խից-ի, խցի՛։ Նայելով այս զուգահեռին՝ ես ասում եմ. ոչ մեկ հիմք կա պնդելու, թե մեր լից և խից բայաբունները նախապես չեն եղած լիտ-Ձ-ս և խիտ–Ձ–ս, այսինքն՝ որ այդ ձևերի ց-ն նախապատմական շրջանին չի եղած մի լիաձայն վանկ, մի տիս կամ տուս: Այս հաշվով՝ մեր բոլոր բայերի կատարյալ ժամանակի բուները, որոնք ց ունին՝ ա՛յս կարգի կազմություն կարող ենք համարել և հետևապես կատարյալի դիմավոր ձևերը կազմված համարել մի վաղնջական անցյալ դերբայից և դիմակերտ ածանցից. այսպես՝ աս-աց-ի (գավառական և հնագույն ձևը ասացիմ), * գրի-աց-ի, որ ի և ա ձուլելով իբր ե՝ դարձած է
- ↑ A. Ernout, Morphologie historique de latin, էջ 347։