Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/288

Այս էջը հաստատված է

գրեցի և այլն։ Լուծելով ասաց և գրեց բուների ց-ն և վերականգնելով սղած ձայնավորները՝ մենք կստանանք. աս-ատ-իս, գիր-ի-ատ-իս, որ հնդեվրոպական լեզուների մեջ այնքան սովորական is վախճանով են երևում։ Նկատելով, որ հնդեվրոպական նախալեզուների մեջ ներգործական բաղկացություններն իրենց շեշտը վերջին վանկի վրա ունեին, իսկ կրավորականները՝ շեշտը վերջին վանկից դեպի հետ էին մղում՝ մենք կարող ենք ասել, թե մեր վերականգնած ձևերը կրավորական դերբայներ էին, ինչպես են լատին ձևերը[1]։ Եվ այդ շեշտի հետևանք պետք է համարել վերջին բաղաձայների չքացումը, որով տ և ս ձայները հնար ունեցած են մոտենալու և ձուլվելու՝ տալով ց։

Մյուս կողմից եթե մեր վերականգնած ձևերի վերջին ս-ն հապավենք՝ մենք կստանանք աս-ատի և գիրի-ատի, ուր բուներից մեկը արմատ և բուն է միաժամանակ աս հմ. սնսկ. ah, որ նշանակում է «ասել» և այդ ձևով մնացած է մեր Գողթան բարբառի մեջ. անալըմ-ասել եմ, իսկ մյուսը ածանցավոր բուն է - գիր-ի, որ կարող ենք հին ուղղականը համարել գիր բառի, որ ի-ն պահած է (հմ. ուղղ. գի՛ր (ի) - սեռ. գիրի, գրի. գրաբարն ունի գրոյ)։ Այս ձևերը նման են մի կողմից սլավ․ լեզվի անորոշ դերբային, մյուս կողմից սանսկ. ներկա 3-րդ դեմքին. հմ. սլավ. ս-պաս-ատի = փրկել. մենիատի = փոխել, փոխանակել, և սնսկ. դադհատի = տալիս է. և 10դ. կարգի բայերը կա՛մա՛յատի-սիրում է։ Այսպիսով ձևեր, որ համեմատության եզր չունեին քոյր լեզուների հետ՝ ց-ի լուծումով և նրա ծագման արժեքավորմամբ գտնում են այդ եզրերը և մեկնության դուռ է բացվում լեզվախույզի առջև։

Մեր նպատակը չէ այստեղ մանր քննության ենթարկել այդ ձևերն ու առնչությունները. մեր նպատակն է ցույց տալ, թե ց-ի բաղադիր ծագումն ընդունելով և այդ հիման վրա բառերի նախավոր կերպարանքը վերականգնելով՝ մենք ի՜նչ արդյունավոր հետևանքների կարող ենք հասնել։

Բայց իմ պրակը վերջացավ և ես ընդհատում եմ։ Հուսով եմ հնար ունենամ խոսքս շարունակելու։

Մեր առաջին հուշագրի մեջ տեսանք, թե ց-ն տ և ս ձայների ձուլման արդյունք է[2]։ Այս ձուլումը կայուն է ընդհանրապես։ Բայց կան դեպքեր, երբ նա քայքայվում է կարծեք։ Դրա մի պայծառ օրինակ է գրեցից-գրես-ցես հակադրությունը։ Այս ձևերից երկրորդը առաջին ձևից է կազմվում

  1. Տե՛ս A. Karnoy. Gromm. E'le'memt de la langue sanscrite, 1925, էջ 182:
  2. Զատ գրերը պետք է իրենց անունով կարդալ, այսպես՝ «ցոն՝ տիվն և սե ձայների ձուլման արդյունք է». «Ի՞նչ է այս սեն, որ անցնում է ցոյի տեղ» և այլն։